ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ

06.03.2015

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է կենցաղային բնույթի` 0.4%, կրթության համակարգի` 0.4%, հանրային սննդի` 0.5%, բուժսպասարկման՝ 1.1%, հանգստի կազմակերպման 2.7% ծառայությունների սակագների հավելաճով:Բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 0.1%: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է մշակույթի ոլորտի՝ 1.4%, տրանսպորտի` 1.2% (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 2.9% նվազման հետ) ծառայությունների սակագների նվազում, իսկ կապի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-1.3% հավելաճ, 2-ում` 0.2-0.1% նվազում, իսկ մեկում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x