ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում

06.03.2015

2015թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.7% գնանկումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է սակագների և գների ընդհանուր մակարդակի՝ համապատասխանաբար 0.2% և 0.7% հավելաճ: 2015թ. փետրվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.2%, ծառայությունների սակագներինը՝ 100.8%:

2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.4%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 106.6%, ոչ պարենային
ապրանքներինը` 103.4%, ծառայությունների սակագներինը` 104.0%, իսկ հունվար-փետրվարին 2014թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 104.8%, 106.0%, 102.9% և 103.6%: 2
2015թ. փետրվարին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 127.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 133.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 118.2%, ծառայությունների սակագներինը՝ 121.3%:
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 0.9-0.1%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.5% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x