ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ի. հնարավոր հետևանքները առևտրի և ներդրումների համար» թեմայով

06.03.2015

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ KPMG ընկերության, Գերմանիայի դեսպանատան, Գերմանիայի տնտեսական միության և ՊրոԿրեդիտ Բանկի կողմից համատեղ կազմակերպված սեմինարը «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը. հնարավոր հետևանքները առևտրի և ներդրումների համար» թեմայով: Քննարկման հիմնական թեմաներն էին Եվրասիական տնտեսական միության առավելություններն ու թերությունները, նրա ազդեցությունը հայ արտահանողների և ներմուծողների վրա, հարկերին և տուրքերին, ինչպես նաև մաքսազերծմանը վերաբերող կանոնակարգերի փոփոխությունները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդես եկավ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ կապված փոփոխություններին և հնարավորություններին վերաբերող ելույթով, որից հետո սեմինարին ներկա գտնվող գործարարները հնարավորություն ունեցան՝ տալ իրենց հարցերը նախարարի տեղակալին:

Սեմինարը շատ լավ հնարավորություն էր գործարարների համար, որպեսզի նրանք հստակ պատկերացում կազմեին Եվրասիական տնտեսական միության և իրենց բիզնեսի հետագա զարգացման հեռանկարների մասին:


 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x