ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ի՞նչու Ուորեն Բաֆֆեթը չի վճարել 61,9 մլրդ դոլարի հարկ

06.03.2015

 Ուորեն Բաֆֆետը մեկն է, այն շատ հայտնիներից և ամենահարուստներից, ով կողմ է խոսում միշտ հարկերի բարձրացման հարցով: Բայց շատ ավելի քիչ հայտնի է, որ իր ընկերությունում նա հետաձգում է հարկերի վճարումը, որքան հնարավոր է, հայտնում է vedomosti-ն:

 Ինչպես երևում է  «Berkshire Hathaway»-ի ներկայացված տարեկան հաշվետվությունում, ընկերությանը հաջողվել է հետաձգել հարկային վճարումները շուրջ 61.9 մլրդ դոլարի: Դա 8 անգամ շատ է, քան շահութահարկը, որը պետք է վճարեր անցյալ տարվա համար ($7,9 մլրդ):

 Հարկերի վճարումը հետաձգելու այս քայլը հնարավորություն է տալիս Բաֆֆեթին նոր ներդրումներ կատարել, որը ժամանակի ընթացքում բարձրացնում է շահույթը:  Ներդրողն  այս քայլն անվանել է անտոկոսադրույք վարկ պետությունից:

 Նրա մոտեցումը վկայում է այն մասին, թե որքան հաշվենկատ է նա օգտագործել հարկերի վճարման հարցը իր ողջ կարիերայի ընթացքում, որի շնորհիվ «Berkshire Hathaway»-ը չնայած իր խնայողական քաղաքականության, դարձել է խոշորագույն հարկատուներից մեկը:

 Հարկերի վճարման այդ էֆեկտիվությունը վերջին տարիներին կազմել է 28,2–31,1%, երբ  General Electric և Apple ընկերությունները ունենալով ավելի միջազգային խոշոր բիզնես՝ օգտվելով ցածր հարկային արտոնություններից, կազմել է 14,2–14,6% և 25,2–26,2%:

ԱՄՆ-ում ստանդարտ շահութահարկը կազմում է 35%:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x