ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Թողարկվել է ArCa Credit՝ նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը

05.03.2015

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկել է ArCa Credit՝ նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը:
Դառնալով ArCa Credit քարտի քարտապան՝ հաճախորդները կստանան 5 տարի գործողության ժամկետով և նվազող սահմանաչափով վարկային գծով ArCa տեսակի քարտ, որի միջոցով ՀՀ ողջ տարածքում կարող են կատարել ինչպես կանխիկացման, այնպես էլ վճարային գործառնություններ:
 
Ի տարբերություն ստանդարտ վարկային գծերի՝ նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է Բանկի կողմից նախապես սահմանված հավասարաչափ գումարի չափով՝ հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կանոնավոր մարել և զրոյացնել գործող վարկային պարտավորությունները:
 
Ընդ որում, Բանկն ընձեռում է հնարավորություն ստանալու մինչև 500,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի նվազող սահմանաչափով վարկային գիծ՝ առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման, իսկ վարկային գծի առավելագույն սահմանաչափը եկամուտը հաստատող փաստաթղթի և գրավի առկայության դեպքում կազմում է 10,000,000 ՀՀ դրամ  կամ համարժեք արտարժույթ:
 
 Միևնույն ժամանակ ArCa Credit քարտի քարտային հաշվին հնարավոր է նաև կցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկվող միջազգային Visa Electron, Maestro կամ MasterCard UEFA Champions League տեսակի քարտեր, որոնց շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան օգտագործել տրամադրված վարկային միջոցները նաև ՀՀ սահմաններից դուրս:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x