ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը տրամադրում է ավտոմեքենաների տեխնիկական զննման կտրոններ

04.03.2015

Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննման վճարներն այսուհետ կարելի է կատարել Յունիբանկում: Սահմանված կարգով վճարումները կատարելուն պես` բանկը տեղում հաճախորդին կտրամադրի ավտոմեքենայի տեխնիկական զննության կտրոն:

Օրենքով սահմանված վճարումները ներառում են համապատասխան տրանսպորտային միջոցի համար սահմանված բնապահպանական վճարը, տեխնիկական զննության անցկացման համար նախատեսված ծառայության վճարը, գույքահարկի պարտավորության չափի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում` հաշվարկված գույքահարկը, եթե տիրապետողի կողմից կան գույքահարկի պարտավորություններ, ինչպես նաև` պետական տուրքը և բանկի ծառայության վճարը:

Տեխնիկական զննության կտրոնների համար բանկ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի բնօրինակները`
• տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը) կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ՀՀ ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը,
• տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը կամ պարտքերի չափի վերաբերյալ տեղեկանքը` բանկում համապատասխան վճարում կատարելու նպատակով: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում: Տեղեկանք չի ներկայացվում նաև Երևան քաղաքում գրանցված ավտոմեքենաների դեպքում:

Լայն մասնաճյուղային ցանցի շնորհիվ Յունիբանկը հաճախորդների համար ապահովում է արագ և հարմարավետ սպասարկում: Ներկայումս բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը: Յունիբանկի հաճախորդների թիվը կազմում է ավելի քան 256 հազար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x