ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ներմուծման մաքսատուրքերի հարմարավետ դրույքչափերը ՀՀ-ի համար

04.03.2015

Մոսկվայում «ԵՏՄ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացման առանձնահատկություններն ու հեռանկարները» կլոր սեղանի քննարկումների ընթացքում  Կոլեգիայի անդամ (նախարար)Կարինե Մինասյանը պատմել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու առանձնահատուկ պայմանների մասին եւ նշել հանրապետության առջեւ բացվող նոր հնարավորությունները։

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի պետական  մարմինների, գիտական հաստատությունների եւ ԵՏՄ բիզնես ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Ինչպես հայտնեց Կարինե Մինասյանը, ԵՏՄ մասին պայմանագրում Հայաստանի անդամակցության անցումային ժամանակաշրջանի համար հատուկ արտոնություններ են նախատեսված։ Օրինակ՝ պայմանգրի՝ ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում Հայաստան հնարավոր կլինի անձնական օգտագործման մեքենաներ ներկրել նախկին պայմաններով։ Հայաստանի համար կգործեն նաեւ սակագնային արտոնություններ եւ ԵՏՄ միասնական մաքսային սակագնից բացառություններ։ Այսինքն՝ կլինեն ապրանքներ, որոնք ներկրումը  հանրապետության տարածք մի քանի տարիների ընթացքում կիրականացվի ավելի ցածր կամ բարձր չափադրույքներով։

 «Հայաստանի համար հարմարավետ մաքսային դրույքները պահպանվել են  այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են շարժիչային կամ տրանսպորտային միջոցները, սննդամթերքը, դեղորայքը, նավթային ապրանքները եւ պարարտանյութերը։ Մաքսատուրքերից ազատվում են ռազմական նշանակության ապրանքները, քաղաքացիական ինքնաթիռներն ու ուղղաթիռները»,- պարզաբանել է հանձնաժողովի նախարարը։

Ինչ վերաբերում է երրորդ երկրների տարածքով բեռնափոխադրման առանձնահատկություններին, ապա դրանք ԵՏՄ ապրանքների կարգավիճակ կունենան եւ դրանց տեղափոխության համար տարանցիկ հռչակագիր պետք է լրացվի։

Կարինե Մինասյանի խոսքով՝ տեխնիկական կարգավորման մասով մեկ տարվա ընթացքում կգործի նորմա, որի  համաձայն՝ Հայաստանում բնակվող ձեռներեցը իրավունք կստանա ընտրել՝ աշխատել ԵՏՄ օրենսդրությամբ, թե ազգային օրենսդրությամբ։

«Ընդհանուր առմամբ, բյուրոկրատական արգելքները հանելը, որոնց բախվում էին ձեռներեցները հայ գործընկերների հետ աշխատելիս, կխթանի փոխադարձ առեւտրի զարգացումը»,- հայտարարեց Մինասյանը։

Ըստ նախարարի՝ հեշտացել է նաեւ հայ աշխատանքային միգրանտների գործը։ Այժմ նրանք առանց սահմանափակումների աշխատանքային պայմանագրով կարող են աշխատել ողջ Միության տարածքում եւ ԵՏՄ տարածքում 30 օր ապրել առանց հաշվառման։

«Ընդ որում, Հայաստանը ոչ միայն նոր հնարավորություններ է ստանում ԵՏՄ-ին անդամագրվելուց, այլ նաեւ հենվելով սեփական փորձին եւ մրցակցային առավելություններին՝ իր ավանդն է ներդնելու ինտեգրման գործընթացին։ Մոտ ապագայում ԵՏՄ շրջանակներում կարող են օգտագործել կապիտալի ազատ տեղաշարժման ապահովման, լիբերալ օրենսդրության եւ ճկուն հարկային համակարգի Հայաստանի փորձը։ Բացի այդ, ԵՏՄ երկրներում աշխատանքային միգրացիայի ներկայիս մակարդակի պայմաններում Հայաստանը կարող է դառնալ Միության սոցիալական բլոկի ուժեղացմանն ուղղված շարժման նախաձեռնողը (ընդունող երկրում սոցիալական ապահովագրություն տրամադրելու, մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու համար)։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x