ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նոր օրենք խոշոր արտահանողների համար

03.03.2015

Հայաստանի ԱԺ արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունները (68 կողմ, 11 դեմ, 23 ձեռնպահ): Այս օրինագծով առաջարկվում է արտոնյալ պայմաններ ապահովել գերհզոր արտահանող ընկերությունների համար:

Ավելի վաղ ընդդիմությունը կտրուկ կերպով քննադատել է այս օրինագիծը՝ նշելով, որ խոշոր արտահանողները կփակեն ոչ մեծ արտահանողների թթվածինը:

Նկատենք, որ այս փոփոխությունները, ի տարբերություն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի, քվեարկության դրվեց առանց քննարկման: Կարծիքների փոխանակությունը տեղի է ունեցել միայն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների օրինագիծն առաջարկում է, որ տարեկան 50 մլրդ դրամի արտահանում ունեցող ընկերությունների համար շահութահարկը 20 տոկոսից դառնա 2 տոկոս: Այժմ 50 մլրդ դրամի շեմին ավելացել է եւս մեկը՝ 40 մլրդ դրամ, որի դեպքում շահութահարկը կլինի 5 տոկոս:

Եթե օրինագծի նախորդ տարբերակում հարկային արտոնության կարող էր հավակնել միայն մեկ արտահանող, հիմա թույլ է տրվում ընկերություններին միավորվել խմբի մեջ, որպեսզի կարողանան օգտվել այդ արտոնությունից: Օրինագծում, սակայն, չի նշվում, թե որ դեպքում ընկերությունները կարող են համարվել խումբ, հայտնում է news.am լրատվականը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x