ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ի արտահանման ապահովագրական գործակալությունը սկսել է ծառայությունների մատուցումը

03.03.2015

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԱԱԳ ԱՓԲԸ) հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի վերջին` ՀՀ կառավարության որոշմամբ, որպես Հայաստանի Հանրապետությունում արտահանման խթանման արդյունավետ գործիք:

Գործակալության հիմնական գործառույթը ՀՀ ռեզիդենտ փոքր և միջին ձեռնարկություններ հանդիսացող արտահանողների ֆինանսական վնասի (կորստի) ապահովագրությունն է այն դեպքերից, երբ օտարերկրյա գնորդն արտահանման պայմանագրով սահմանված տարաժամկետ վճարման ժամկետում չի կատարում առաքված ապրանքի դիմաց վճարման իր պարտավորությունները՝ պայմանավորված հետևյալ ռիսկերով.
 
• Առևտրային ռիսկ՝ գնորդի սնանկություն (անվճարունակություն) կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում,
• Քաղաքական ռիսկ՝ առևտրի կամ բանկային փոխանցումների սահմանափակման, արժույթի փոխարկման արգելքի կամ սահմանափակման, բնական աղետների, պատերազմական և այլ քաղաքական իրադարձությունների հետևանքով վճարման անհնարինություն:

Արտահանման ապահովագրության հիմնական պայմաններն են.

• Արտահանման պայմանագրով սահմանված վճարման ժամկետ` 1-6 ամիս,
• Ապահովագրական գումարի արժույթ` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի,
• Ապահովագրական ծածկույթի սահմանաչափ` արտահանման ապահովագրության  պայմանագրի արժեքի մինչև 85-90%-ը,
• Ապահովագրավճար՝ արտահանման գործարքի արժեքի 0.3%-1.1%՝ կախված ապահովագրության ժամկետից և արտահանման երկրից:

Գործակալությունը  գործունեության նախապատրաստական փուլում իրականացրել է ծառայությունների մշակման, անձնակազմի վերապատրաստման, ռիսկերի վերլուծության և կառավարման համակարգերի ներդրման, միջազգային փորձի ուսումնասիրության, անհրաժեշտ կապերի հաստատման և այլ աշխատանքներ:

Այժմ արդեն գործակալությունը պատրաստ է սկսել ապահովագրական ծառայությունների մատուցումը: Դիմելով ՀԱԱԳ` արտահանողները հնարավորություն կստանան ոչ միայն պաշտպանել իրենց դրամական հոսքերը հնարավոր կորուստներից, այլ նաև ապահովագրության պայմանագրի ներքո արտոնյալ պայմաններով օգտվել պետական և այլ ծրագրերով առաջարկվող ֆինանսավորման հնարավորություններից:

Լրացուցիչ տեղեկատվություն

ՀԱԱԳ-ը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություն՝ ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամ կապիտալով։ Ընկերությունն իրականացնում է ստանձնած ռիսկերի վերաապահովագրություն բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեղինակություն վայելող Swiss Reinsurance Company Ltd. վերաապահովագրական ընկերության միջոցով։

Ապահովագրության պայմանագրի կնքման և ծառայության հետ կապված հարցերով գործարարները կարող են այցելել ՀԱԱԳ գրասենյակ՝ Վազգեն Սարգսյան փ. 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 405 սենյակ, կապվել ՀԱԱԳ մասնագետների հետ (010) 58-29-29 և (060) 46-29-29 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել ՀԱԱԳ կայքը՝  www.eia.am հասցեով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x