ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Սենսացիա» Երևանի բնակարանների պաշտոնական գներում

03.03.2015


Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած բնակարանների հերթական գներն առաջին հայացքից ոչնչով չեն տարբերվում նախորդ տվյալներից: Սակայն դրանք կարելի է «սենսացիոն» համարել, քանի որ երկար ժամանակից ի վեր առաջին անգամ պաշտոնապես գների անկում է գրանցվել:

Բանն այն է, որ ի տարբերություն նախորդ տարվա դեկտեմբերի՝ հունվարին 1 քառակուսի մետրի գները նվազել են, 50 կամ 100 դրամով՝ 1 քառ. մետրի համար: Անփոփոխ են միայն երեք թաղամասերի՝ Կենտրոնի, Արաբկիրի եւ Նուբարաշենի բնակարանների գները:

Ըստ էության, սա «աննախադեպ» է տեղեկատվության պաշտոնական աղբյուրի համար: Համեմատության համար նշենք. անցյալ տարվա հունվարին, ի տարբերություն նախորդ տարվա դեկտեմբերի, պաշտոնական գները չեն նվազել: Հակառակը, մայրաքաղաքի վարչական 11 շրջաններից 3-ում նույնիսկ աճ է գրանցվել (Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն, Նուբարաշեն):

Իսկ ի՞նչն է գերատեսչությանը ստիպել շեղվել «գների աճի» հստակ կուրսից: Ամենայն հավանականությամբ, Հայաստանում դոլարի կտրուկ ամրապնդման հետ կապված ավելի վաղ նշված պարադոքսը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին ամսին դրամով արտահայտված բնակարանների գները գրեթե չեն փոխվել:

Սակայն դոլարով հաշվարկելու դեպքում ստացվում է, որ բնակարանների գները գրեթե անկում են ապրել: Այսպես, հաշվետու հունվարին Կենտրոն համայնքի բնակարանների գները տարեկան կտրվածքով նվազել են 151 դոլարով՝ 1 քառ. մետրի դիմաց: Իսկ մեզ մոտ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների մեծ մասը հենց դոլարով է իրականացվում:

Աղյուսակներից առաջինում ներկայացված են 2014 թվականի դեկտեմբերին եւ 2015-ի հունվարին մայրաքաղաքի բնակարանների 1 քառակուսի մետրի պաշտոնական միջին գները՝ դրամով: Երկրորդ աղյուսակում 2014-2015 թվականների հունվարի գներն են՝ ինչպես դրամով, այնպես էլ դոլարով: Մանրամասները սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x