ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վարդան Այվազյան. Թող փոքր բիզնեսը չապրի «հասկացողություններով»

02.03.2015

Եթե փոքր բիզնեսն ուզում է քիչ հարկ վճարել, թող ապրանքը մատակարարներից գնի հաշիվ-ապրանքագրերով: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով մեկնաբանելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:

«Իսկ եթե իրեն «սպիտակով» չեն վաճառում, թող ասի, թե ով է խախտողը: Իսկ նա ասում է. «ոչ, ես ձեզ համար մատնիչ չեմ»: Սա ի՞նչ է նշանակում: Մեզ ասում է. «Ինձ հաշիվ-ապրանքագիր չեն տալիս, օրենքով կարգավորեք»: Մենք էլ ասում ենք. «Դե եթե օրենքով ես ուզում, ասա՝ ով է խախտում օրենքը»: Իսկ նա պնդում է. որ «Ես ձեզ համար ստուկաչ չեմ»: Այսինքն հարկայինն իր հետ պետք է օրենքով խոսի, իսկ ինքը հարկայինի հետ՝ «հասկացողություններով»: Այդպես լինո՞ւմ է»՞,-ասել է Այվազյանը:

Նրա խոսքով՝ «օրենք խախտողը» պետության համար ամենակարեւորն է, եւ եթե բռնենք փոքր բիզնեսից, ստվերից դուրս կքաշենք նաեւ խոշորին: «Իսկ որպեսզի փոքր բիզնեսը դա անի, մենք հարկահավաքման մկրատ ենք սահմանել՝ եթե գործում ես փաստաթղթերով, քիչ հարկ ես վճարում: Իսկ սեփական գրպանի համար բիզնեսը տեսեք ոնց կպայքարի ում հետ ասես»,-ամփոփել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։ Շրջանառության հարկ վճարողները տարեկան մինչեւ 58 մլն 350 հազար (122 հազար դոլար)շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են։ Աղբյուրը news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x