ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ղեկավարների մասնագիտական որակավորման քննություններն այսուհետ անցկացնելու վերաբերյալ

02.03.2015

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 16.12.2014 թ. մի շարք որոշումների՝ սկսած 2015 թ. մարտի 1-ից, ֆինանսական կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մասնագիտական որակավորման ստուգման քննություններն անցկացվելու են  ԿԲ-ի կողմից ընտրված որակավորող կազմակերպություններում: Ներկա դրությամբ՝ որպես որակավորող կազմակերպություն է ընտրվել «Հայաստանի բանկերի միությունը» (www.uba.am):
Բացառություն են կազմում որոշ բարձրաստիճան ղեկավարների՝ գործադիր տնօրենի, գործադիր մարմնի անդամների, ներքին աուդիտի ղեկավարի (վերստուգիչ հանձնաժողովի կամ նման այլ մարմինների ղեկավարի) և գլխավոր հաշվապահի մասնագիտական որակավորման ստուգման քննությունները, որոնք շարունակվելու են կազմակերպվել ԿԲ-ի կողմից: Ընդ որում` նշված բարձրաստիճան ղեկավարների թեկնածուները ԿԲ-ում  մասնագիտական որակավորման ստուգում կարող են անցնել և որակավորման վկայական ստանալ միայն այն դեպքում, եթե ֆինանսական կազմակերպության միջնորդագրով ներկայացվել են տվյալ պաշտոնում գրանցման համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x