ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Աշխարհի ամենաթանկ քաղաքները.Mercer Human Resource

12.06.2012

Mercer Human Resource խորհրդատվական ընկերությունն օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկ քաղաք է ճանաչել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։ Տոկիոն շրջանցել է նախորդ տարվա առաջատար Անգոլայի մայրաքաղաք Լուանդային, որն այս անգամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել։ Առաջատար հնգյակում են նաև ճապոնական մեկ այլ քաղաք՝ Օսական, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և Շվեյցարական Ժնևը։ Փորձագետների կարծիքով թանկարժեք հնգյակում եվրոպական քաղաքների սակավությունը պայմանավորված է եվրոգոտու տնտեսական ճգնաժամով։ Մասնավորապես՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը ցուցակում 37-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Հռոմը՝ 42-րդ։ Եվրոգոտու ճգնաժամից առավել տուժած երկրի` Հունաստանի մայրաքաղաք Աթենքը 24-րդ հորիզոնականից տեղափոխվել է 77-րդ հորիզոնական։ Օտարերկրացիների համար ամենաէժան քաղաքը Պակիստանի Կարաչին է, որտեղ զբոսաշրջիկներն առնվազն 3 անգամ ավելի քիչ գումար կծախսեն, քան Տոկիոյում։ Mercer-ի հետազոտության ժամանակ հաշվի են առնվել տվյալ քաղաքի գիշերակացի, սննդի, վառելանյութի, սպասարկման ոլորտի ծառայությունների, ինչպես նաև՝ մոտ 200 անուն ապրանքատեսակների գները։ Հետազոտությունն անցկացվել է աշխարհի 214 քաղաքներում։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x