ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սթիվեն Հարփերն և Բիլ Գեյթսն 40 մլն դոլար կհատկացնեն

26.02.2015

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը և ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը խոստացել են մոտ 42.5 մլն դոլար հատկացնել Աֆրիկայի երկրներում, Հոնդուրասում և Պակիստանում բնակվող երեխաների պատվաստումների ծրագրին, հայտնում է tass.ru լրատվականը։
 
Պայմանավորվածությունը ձեռք են բերել  Օտտավայում անձնական հանդիպման ընթացքում, տեղեկացնում է կանադական կառավարության մամուլի ծառայությունը։
 
Երեխաների պատվաստման և վերարտադրողական տարիքի, կանանց առողջության բարելավման ոլորտի հետազոտությունների ծրագրերը նշված երկրներում նախատեսված են 2015-2020թթ. համար։
 
«Կանադան առաջնային ուշադրություն է հատկացնում զարգացող երկրներում նորածինների, երեխաների և մայրերի մահացության կանխարգելմանը։ Երկրի կառավարությունը և Բիլ Գեյթսը մեծ ջանքեր են ներդնում նշված խնդիրները լուծելու համար, և մենք ձգտում ենք նրան, որ կանայք և երեխաներն աշխարհում կարողանան ապրել առողջ և լիարժեք կյանքով»,- նշել է վարչապետը։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x