ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ տնտեսությունում 5.2%-ով կկրճատվեն մասնավոր հատվածի ծախսումները

25.02.2015


Հայաստանի  առեւտրային  հիմնական գործընկեր Ռուսաստանից  սպասվող դրամական փոխանցումների էական նվազմամբ  եւ տնտեսությունում թույլ  ներդրումային ակտիվությամբ պայմանավորված` սպասվում է, որ 2015 թվականին Հայաստանի  տնտեսությունում 5.2 տոկոսով կկրճատվեն մասնավոր հատվածի ծախսումները:

Ըստ ԿԲ վերլուծության, այդ գործոններով պայմանավորված` մասնավոր ծախսումների սպասվող նվազումը 2015 թվականին կմեղմվի նախորդ տարվա ընթացքում իրականացված ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությունների պահպանմամբ, ինչպես նաեւ 2015 թվականին ակնկալվող` տնտեսությանը նոր հարկաբյուջետային խթանների տրամադրմամբ:

Համաձայն ԿԲ հաշվետվության` 2016-2017 թվականներին մասնավոր ծախսումները աստիճանաբար կվերականգնվեն` արձանագրելով չափավոր աճի տեմպեր: Նշված ժամանակահատվածում տնտեսական աճի վրա մասնավոր ծախսումների բացասական ազդեցությունը  կմեղմվի 2015 թվականին իրականացվելիք հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության ազդեցության պահպանմամբ եւ զուտ արտահանման դրական նպաստումով:

Չնայած մասնավոր ծախսումների վերը նշված շարժը որոշակիորեն բացասաբար կանդրադառնա տնտեսական աճի վրա, այնուամենայնիվ, այն հետագայում կնպաստի տնտեսությունում հավասարակշռության եւ կայունության ձեւավորմանը: 2015 թվականին մասնավոր սպառմանն ուղղված ծախսումները էականորեն վերագնահատվել են նվազման ուղղությամբ` պայմանավորված ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի կրճատմամբ  եւ տնտեսության վարկավորման աճի տեմպերի ակնկալվող նվազմամբ:

Այս պայմաններում գնահատվում է, որ 2015 թվականին տնային տնտեսությունների` վերջնական սպառմանն ուղղված ծախսումները դրական արտահայտությամբ կկրճատվեն 3.3 տոկոսով:

Այդ  գործոնները, ինչպես նաեւ տնտեսությունում առկա եւ սպասվող թույլ ներդրումային ակտիվությունը 2015 թվականին կհանգեցնեն մասնավոր ներդրումների շուրջ 14 տոկոսով կրճատմանը, որն էապես ցածր է նախորդ կանխատեսումների համեմատ:

2015 թվականին սպասվող մասնավոր ներդրումների նվազումը կպայմանավորվի շինարարության եւ տնտեսության ոչ արտահանելի այլ հատվածներում գործող ձեռնարկություններում ներդրումների կրճատմամբ, որը կգերակշռի արտահանելի ոլորտում սպասվող ներդրումների աճին: Արտահանելի հատվածում ներդրումների սպասվող աճն իր հերթին պայմանավորված է 2014 թվականի վերջին ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման արդյունքում ոլորտում շահութաբերության աճով, հայտնում է news.am լրատվականը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x