ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բանկոմատով, քարտով և այլ միջոցներով կոմունալ վճարումներ

25.02.2015

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ առաջարկում է առանց միջնորդավճարի գանձման և առանց Բանկ այցելելու կոմունալ վճարումների կատարման մի քանի տարբերակ:
Դուք կարող եք կատարել կոմունալ վճարումները հետևյալ եղանակներով.

Ավտոմատ կոմունալ վճարումների հանձնարարականի միջոցով.
Յուրաքանյուր ամիս, Ձեր կողմից նախապես նշված օրը, Ձեր քարտային և բանկային հաշվին առկա միջոցներով ավտոմատ կկատարվեն Ձեր իսկ կողմից նշված կոմունալ վճարումները, ինչպես նաև քաղաքային և բջջային հեռախոսային ծառայությունների վճարումները: Ըստ հաճախորդի ցանկության հնարավոր է սահմանել կոմունալ վճարման հերթականությունը, յուրաքանչուրի սահմանաչափը և ընդհանուր սահմանաչափը: Տվյալ ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ընդամենը լինել Բանկի քարտատեր, այցելել Բանկի 40 մասնաճյուղերից որևէ մեկը կամ Գլխավոր գրասենյակ և կնքել համապատասխան պայմանագիր:

Բանկոմատների միջոցով.
Ցանկացած ժամանակ Դուք կարող եք բանկոմատի օգնությամբ Ձեր քարտային հաշվից կատարել կոմունալ վճարումներ, ինչպես նաև վճարումներ քաղաքային և բջջային հեռախոսային ծառայությունների դիմաց: Տվյալ ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ընդամենը լինել Բանկի քարտատեր:

www.arca.am կայքում վիրտուալ քարտ գրանցելու միջոցով.
Եթե Դուք ակտիվացրել եք վիրտուալ քարտ ծառայությունը, ապա կարող եք կատարել կոմունալ վճարումներ, ինչպես նաև քաղաքային և բջջային հեռախոսային ծառայությունների դիմաց վճարումներ` օգտագործելով Ձեր վիրտուալ քարտի հաշիվը: Տվյալ ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ընդամենը լինել Բանկի քարտատեր և գրանցել վիրտուալ քարտ:

Նշված բոլոր տարբերակները նպատակ ունեն Բանկի հաճախորդների համար պարզեցնելու կոմունալ վճարումների կատարման գործընթացը` ազատելով նրանց հնարավոր հերթերից և Բանկ կամ այլ համապատասխան հաստատություններ այցելելուց:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x