ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ բանկային համակարգում շահույթի նվազման ֆոնին «Ամերիաբանկի» շահույթը 2014թ. աճել է

24.02.2015

Հայաստանի բանկային համակարգում «Ամերիաբանկը» 2014թ-ին հիմնական կարևոր ցուցանիշներով զբաղեցնում է առաջատարի դիրքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ամերիաբանկ»-ի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը՝ ընդգծելով, որ 2014թ-ին բանկի շահույթը աճել է 18%-ով և կազմել է 7.1 մլրդ դրամ, այն դեպքում, երբ ամբողջ բանկային համակարգի շահույթը նվազել է շուրջ 41%-ով:

«2014թ. բանկի ակտիվներն աճել են մոտ 27%-ով և կազմել 400 մլրդ ՀՀ դրամ, երբ ամբողջ բանկային համակարգում ցուցանիշը աճել է 16%-ով: Բանկի պարտավորություններն աճել են 29%-ով և կազմել 357.4 մլրդ դրամ, հաճախորդներից ներգրավված միջոցները աճել են մոտ 23%-ով և կազմել 209 մլրդ դրամ, այն դեպքում, երբ բանկային համակարգի պարտավորությունները աճել են ընդամենը 4.8%-ով: Կարևոր է նշել, որ ֆիզիկական անձանց հաճախորդների քանակը աճել է 23%-ով, իսկ իրավաբանական անձանցը՝ 13%-ով»,-ասաց նա:

Գևորգ Թառումյանը նշեց, որ ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները աճել են մոտ 27%-ով, իսկ ընթացիկ հաշիվները՝ մոտ 115-ով:

«Սա շատ լավ ցուցանիշ է մեզ համար և բնութագրում է այն, որ մեր բանկը հանդիսանում է այսպես ասած՝ ապահով տեղ, որտեղ բնակչությունը ձգտում է իր խնայողությունը պահել»,-ասաց նա:

Բանկի ֆինանսական գծով տնօրենը նաև տեղեկացրեց, որ 2014թ-ին «Ամերիաբանկի» վարկային ներդրումներն աճել են 63%-ով և տարեվերջին կազմել 286 մլրդ դրամ:

«Կարևոր է նշել, որ էական աճ ենք ունեցել ՓՄՁ վարկավորման ոլորտում՝ մոտ 73%-ով, որը մեզ համար հանդիսանում է թիրախային սեգմենտ: Հիփոթեքային վարկավորման շուկայում գրանցել ենք 67% աճ և 56 տոկոս աճ` վարկային քարտերի ոլորտում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է 2014թ. բանկի ստացած մրցանակներին, ապա Գևորգ Թառումյանը դրանցից հատկապես կարևորեց Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանացած երեք մրցանակները՝ «2014թ. տարվա լավագույն բանկ», «2014թ. տարվա լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում», «2014թ. տարվա լավագույն բանկ արտարժույթային գործառնությունների գծով», ինչպես նաև Euromoney-ի կողմից 2014թ Գերազանցության մրցանակին՝ որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x