ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը լավագույն եռյակում

23.02.2015

Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային արհմիության կողմից կազմակերպված ամենամյա միջբանկային օրացույցների մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ընթացքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ 2015 թվականի օրացույցները ճանաչվեցին լավագույններից մեկը և զբաղեցրեցին պատվավոր 2-րդ տեղը:
Այս տարվա օրացույցի թեման հին Հայկական ձեռագործ գորգերն են: Գորգագործությունը դեռևս հին ժամանակներից հանդես է եկել որպես հայ մշակույթի բաղկացուցիչ մաս: Գորգագործության արվեստին տիրապետել են Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր նահանգներում: Օրացույցում ցուցադրված են առավել հայտնի, աչքի ընկած և իրենց մեջ հայ գորգագործության բոլոր ինքնատիպ տարրերը կրող գորգերի 12 օրինակներ, որտեղ յուրաքանչյուր նահանգ ներկայանում է իր տարածքին բնորոշ առանձնահատկություններով:
Պատահաբար չէ, որ հենց Մեծ եղեռնի 100 ամյակին ընդառաջ է ընտրվել գորգագործության թեման, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո գրեթե վերացել է գորգագործության արվեստը:
Օրացույցում ներկայացված են 17-20-րդ դարի Հայկական ձեռագործ լավագույն գորգերը, որոնք պահպանվել են Սարդարապատի հուշահամալրի` Հայոց Ազգագրության և Ազատագրական Պայքարի Պատմության Ազգային թանգարանում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x