ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բանկերի խոշորացումը կբերի համակարգի առողջացման և կայունացման

23.02.2015

Հայաստանում բանկերի խոշորացումից հետո մոնոպոլացման խնդիր չի առաջանա, քանի որ համակարգը մրցակցային է և դիվերսիֆիկացված: Խոշորագույն 5 բանկերը միասին գրավում են համակարգի միայն 46 տոկոսը, իսկ մյուս բանկերը հիմնականում գործում են մասնագիտացված ոլորտներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` խոսելով Կենտրոնական բանկի այն որոշման մասին, որ 2017 թվականից ավելանալու է բանկերի կապիտալը, և այն սահմանվելու է 30 մլրդ դրամ:

«Հայաստանի բանկային համակարգը մոնոպալացման խնդիր չունի, իսկ միաձուլումներ ընթանալու են միանշանակ: Եթե նույնիսկ չլիներ Կենտրոնական բանկի որոշումը` կապված կապիտալի պահանջների վերանայման հետ, միաձուլումն ինքն իրենով ընթանում էր, պարզապես չկար մոտիվացիա: Իսկ հիմա սեփականատերերն արդեն կողմնորոշվելու են, մտածելու, թե որն է ավելի լավ` միաձուլվել և գնալ ինչ-որ գործընթացնրի, թե սպասել մինչև բանկը վնասներ կրի: ԿԲ որոշումը միայն արագացրեց այդ գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Ջրբաշյանի խոսքով` առաջիկա երկու տարում կլինեն միաձուլումներ, ձեքբերումներ, առաջ կգան նոր խաղացողներ, նոր կարգավիճակ և հնարավորություններ ունեցող բանկեր, իսկ դա կբերի կայունության և էֆեկտիվության բարձրացման: «Այս գործընթացը բավականին առողջարար է լինելու և, կարծում եմ, 2017-ին ունենալու ենք այլ հնարավորություններով և այլ եկամտաբերության ցուանիշներով բանկային համակարգ, որը պատրաստ է ներգրավել նոր կապիտալ և ֆինանսավորում իրականացնել»,- ասաց նա:

«Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն էլ նշեց, որ դժվարին ժամանակներում բանկերի կայունության մասին է վկայում կապիտալը: «Կապիտալի ավելացումն առաջին հերթին բերելու է կայունացման ավելացման, երկրորդը` կապիտալը այն գործիքն է, որ հնավարություն է տալիս համակարգի հետագա աճի: Ներկայումս բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվը մոտիկանում է սահմանային ցուցանիշին, ինչն էլ ենթադրում է, որ առանց լրացուցիչ կապիտալի ներգրավման չենք կարող էլ ավելի զարգանալ և տնտեսությունը վարկավորել»,- ընդգծեց նա: Հանեսյանի խոսքով` շատ բանկեր հիմա բաց են և պատրաստ միավորվելու, որն էլ, ի վերջո, կբերի նաև էֆեկտիվության բարձրացման: «Կարծում եմ` Հայաստանում բանկերի օպտիմալ քանակը 10-12-ն է»,- ասաց նա:

ՀՀ Կենտրոնական բանկը 2014թ. դեկտեմբերի 30-ին ընդունեց որոշում, որի համաձայն` 2017թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը կկազմի 30 մլրդ դրամ՝ ներկայում պահանջվող 5 մլրդ դրամի փոխարեն: ԿԲ-ն իր այս որոշումը պայմանավորում էր բանկերի միաձուլումների խթանման եւ խոշորացման անհրաժեշտությամբ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x