ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինգո Արմենիա-ի թիմը հաղթել է «բիզնես-վազքի» մարաթոնյան մրցույթում

11.06.2012

Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության թիմը հաղթել է երեկ Երեւանում կայացած «Երեւան Բիզնես Վազք-2012» մարաթոնյան վազքի մրցույթում։

Երկորդ եւ երրորդ տեղերը գրավել են, համապատասխանաբար, «Ռեսո» ապահովագրական ընկերության եւ «Իդեալ» համակարգի թիմերը: Միջոցառումը նախաձեռնել էին Երեւանի քաղաքապետարանը, Ավստրիական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչությունը եւ Best Western Congress ու Golden Tulip Yerevan հյուրանոցները: Մրցույթին մասնակցել է 37 ընկերության 111 վազորդ:

Մարաթոնի երթուղին 2,6 կմ էր. Golden Tulip Yerevan հյուրանոց - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովա պողոտա - Աբովյան փողոց - Golden Tulip Yerevan հյուրանոց:

Ամեն թիմի մասնակցության վճարը կազմել է 30 հազ. դրամ, իսկ հավաքագրված միջոցները կուղղվեն Աջափնյակի զբոսայգիներից մեկի բարեկարգմանը:

Նույն օրը երեկոյան տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ  հաղթող եւ մասնակից թիմերին հանձնվել են մեդալներ, պատվոգրեր եւ սահմանված այլ մրցանակներ: Հաղթող թիմը ստացել է ուղեգրեր Վիեննա՝ մասնակցելու այնտեղ կայանալիք «բիզնես-վազքին»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x