ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անշարժ գույքի գրավադրմամբ վարկերը աճել են

20.02.2015

2014 թվականին անշարժ գույքի գրավադրմամբ վարկերը Հայաստանում շուրջ 10.5%-ով աճել են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում գնահատման խոշորագույն ընկերության՝ «Օլիվեր գրուփ»-ի հիմնադիր Հրաչ Հակոբյանը՝ մեկնաբանելով 2014 թվականի շուկայի վերլուծությունը:

Ուրախալի է նաեւ նշել, որ անցյալ տարի 20%-ով աճել է նաեւ մարզերում անշարժ գույքի վաճառքը, ընդ որում, ոչ թե 1-2 քաղաքներում, այլ համեմատաբար հավասարաչափ ամբողջ հանրապետությունում:

Վերլուծության մեթոդիկան փոքր-ինչ տարբերվում է կադաստրի տվյալներից. ընկերությունը վերլուծել է ոչ թե գործարքների տվյալները, այլ գնային հայտերի, այսինքն՝ իրական արժողության: «Գաղտնիք չէ, որ մեզ մոտ կարող են մի գնի շուրջ համաձայնության գալ, սակայն մեկ այլ գին արձանագրել: Մենք վերլուծել ենք շուրջ 20 հազար գործարք՝ հայտարարություններով, հեռախոսային հարցումներով եւ մեր գործընկեր-ռիելթորներից ստացված տվյալներով»,- պարզաբանեց Հակոբյանը:

Վերլուծության մեջ տեղ չեն գտել կասկածելի տվյալները՝ չարդարացված բարձր կամ ցածր գները, որոնք կարող էին խեղաթյուրել շուկայի պատկերը: «Առանձին դիտարկել են միտումները ոչ միայն ըստ մարզերի, այլեւ բնակարանների չափի. 1, 2, 3, 4 եւ նույնիսկ 5-սենյականոց»,- նշեց նա:

Առաջիկայում ընկերությունը պատրաստվում է վերլուծությունը ներկայացնել Հայաստանի Բանկերի միությանը, որի հետ համագործակցության հուշագիր ունի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x