ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկի դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդներին հանձնվեցին նվերներ

20.02.2015

Անելիք Բանկի Գլխամասային գրասենյակում կայացավ դրամական փոխանցումներից օգտված հաճախորդներին նվերների հանձման արարողությունը: Նվերները հաճախորդներին հանձնեց Բանկի Վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը: Նա շնորհավորեց հաճախորդներին և նրանց նվիրեց հունվարի 23-ին կայացած խաղարկության ընթացքում շահած պլանշետը, սմարթ հեռախոսները և ինտերնետ ծառայության 3 ամսվա անվճար բաժանորդագրության հավաստագիրը:
 
«Շնորհավորում եմ նվերներ շահած բոլոր հաճախորդներին` և ներկաներին և նրանց, ովքեր այսօր չեն կարողացել այցելել Բանկ: Հատկապես վերջիններիս խնդրում եմ ուշադիր լինել, գտնել իրենց անունները և համապատասխան նվերների ցանկը Բանկի կայքում ու ֆեյսբուքյան էջում և հրավիրում եմ նրանց այցելել Բանկ իրենց նվերները ստանալու: Միաժամանակ, ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր կողմից նմանատիպ անակնկալները շարունակական են լինելու: Ավելին, քանի որ 2015 թվականը հոբելյանական է Անելիք Բանկի համար` մենք նշում ենք Բանկի 25-ամյակը, ապա ընթացիկ տարում մենք բազմազան շահավետ ակցիաներ ենք կազմակերպելու և տարատեսակ բանկային պրոդուկտներ ենք առաջարկելու մեր հաճախորդներին»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ակցիային մասնակցել են 2014 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ Բանկում գործող բոլոր դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած հաճախորդներն` անկախ դրամական փոխանցումների համակարգից, ստացած գումարի չափից և հաճախականությունից:

Պլանշետ է շահել Նաիրա Պահլեվանյանը, սմարթ հեռախոս են շահել` Վարդան Սարգսյանը, Պետրոս Պետրոսյանը և Կարինե Ծատուրյանը: Խաղարկված ինտերնետ ծառայության 12 ամսվա անվճար բաժանորդագրություն է շահել Ժաննա Հովհաննիսյանը, ինտերնետ ծառայության 6 ամսվա 3 անվճար բաժանորդագրություններից մեկը շահել է Մարիաննա Թյունիբաբյանը, երկրորդը` Թեհմինե Հովհաննիսյանը և երրորդը` Նիկոլ Մինասյանը, ինտերնետ ծառայության 3 ամսվա անվճար բաժանորդագրություն են շահել` Սուսաննա Սարգսյանը, Նաիրա Կիրակոսյանը, Քրիստինե Արամյանը, Արամ Հովհաննիսյանը և Եղիազար Մանուկյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x