ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2015թ.-ին բանկերը մարզերին անտոկոս վարկեր կտրամադրեն

19.02.2015

2015 թվականից Հայաստանի բանկերն ակտիվորեն անտոկոս վարկեր են տրամադրում մարզերի բնակիչներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում գնահատման խոշորագույն ընկերության՝ «Օլիվեր գրուփ»-ի հիմնադիր Հրաչ Հակոբյանը:

«Մենք այդ մասին դատում ենք, քանի որ մարզերում մեր մասնաճյուղերը բազմաթիվ դիմումներ են ստանում վարկային գրավադրման նպատակով անշարժ գույքի գնահատման համար: Առաջին ամսվա ընթացքում մեր աշխատանքի գրեթե երկու երրորդը բաժին է ընկել մարզերին: 13 տարվա աշխատանքի ընթացքում նման բան մեզ մոտ չի եղել»,- նշեց Հակոբյանը:

Առաջատարը Շիրակի եւ Լոռու մարզերն են (մարզային խոշոր կենտրոններով), ինչպես նաեւ Կոտայքի մարզը (որը համեմատաբար մոտ է Երեւանին): Դրանց հետեւում են Երեւանին մոտ գտնվող մյուս մարզերը՝ Արագածոտնի, Արմավիրի եւ Արարատի մարզերը:

«Մենք, իհարկե, ուրախ ենք, որ բանկերն ուշադրություն են դարձնում մարզերին: Ե՛վ Կենտրոնական բանկը, ե՛ւ երկրի ֆինանսական ղեկավարները հասկանում են, որ վճարունակ մարդիկ եւ բիզնես կան նաեւ մարզերում»,- հավելեց Հակոբյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x