ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ն ավտոմեքենաների ներմուծման ռեկորդ է սահմանել

19.02.2015

Մաքսային ծառայությունների տվյալներով, անցյալ տարի Հայաստան ավելի քան 46.500 տարբեր տեսակի ավտոմեքենա է ներմուծվել: Այսպիսով, մեր երկրի համար նախաճգնաժամային 2007 թվականի ռեկորդը գերազանցվել է ավելի քան 4.500 մեքենայով կամ գրեթե 10.9%-ով:

Նշենք, որ 2001 թվականից մինչեւ անցյալ տարի, ընդհանուր առմամբ, Հայաստան 359 հազար տարբեր տեսակի ավտոմեքենա է ներմուծվել: Ընդ որում, կեսից ավելին՝ 54.2%-ը, բաժին է ընկել համեմատաբար էժան՝ մինչեւ 5 հազար մաքսային արժեքով ավտոմեքենաներին: Ամենաթանկ արժեքով ավտոմեքենաները (ավելի քան 30 հազար դոլար) ներմուծման ծավալներում կազմել են ընդամենը 3.9%:

Տարբեր տեսակի ներմուծված ավտոմեքենաների մեծ մասը թեթեւ մարդատար մոդելներ են: Օրինակ՝ անցյալ տարի դրանց մասնաբաժինը կազմել է ներմուծված մեքենաների ավելի քան 95%: Հարկ է նկատել նաեւ, որ թեթեւ մարդատար ավտոմեքենաներն արդեն երկար տարիներ ներմուծման ծավալներով խոշորագույն ապրանքների վարկանիշում շարունակում են երրորդ տեղը զբաղեցնել:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության նախաշեմին (որտեղ երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերն ավելին են, քան մեզ մոտ) ավտոմեքենաներ ներմուծողները զգալիորեն ակտիվացրել են իրենց գործունեությունը:

Այսպես, նախորդող տարվա համեմատ, անցյալ տարի ներմուծված թեթեւ մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 5.700-ով կամ 14.8%-ով: Միաժամանակ, միջին մաքսագինը որոշ չափով նվազել է. մեկ միավորի համար 6.58-ից՝ 6.30 հազար: Ներմուծողներն ավանդաբար նախընտրում են Գերմանիան: Անցյալ տարի այնտեղից 23.100 ավտոմեքենա է ներկրվել, ինչը 800-ով գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշը:

Նշենք, որ երեք ապրանքներ՝ բնական գազը (առանց իրանականի), նավթամթերքը (հիմնականում՝ բենզին եւ դիզվառելիք) եւ նույն թեթեւ մարդատար ավտոմեքենաները, հսկայական անհավասարակշռություն են ստեղծում մեր արտաքին առեւտրում (ավելի քան 1 մլրդ դոլար՝ անցյալ տարվա տվյալներով): Որպես տեղեկանք. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին մատակարարվող բնական գազի շուրջ մեկ երրորդը բաժին է ընկնում ավտոգազալցակայաններին: Աղբյուրը՝ news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x