ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում աղքատներն ավելի աղքատ են դարձել

18.02.2015

Տնտեսական վերջին ճգնաժամն առաջին հայացքից բավական հակասական հետեւանքի հանգեցրեց: Պարզվում է՝ հարուստներն ավելի հարուստ են դարձել, իսկ աղքատները՝ ավելի աղքատ: Դատելով «բնակչության» ավանդների աճի հսկայական եւ վերջին տարիներին մանրածախ ապրանքաշրջանառության կրիայի տեմպերից, Հայաստանն այդ իմաստով երջանիկ բացառություն չկազմեց:

Շվեյցարական «Credit Suisse» բանկը հետաքրքիր հաշվարկ է կատարել: Եթե աշխարհի ամբողջ բնակչությունը երկու հավասար մասի բաժանենք, ապա վերին հատվածում հայտնվելու համար հարկավոր է տարեկան ավելի քան 3.650 դոլար եկամուտ ունենալ (կամ ամսական 145 հազար դրամ): Նշենք, որ սա զուտ մեխանիկական բաժանում է, եւ վերեւի հատվածում լինելն ամենեւին չի նշանակում հարուստների դասին պատկանել:

Բայց նույնիսկ այդ դեպքում մեր բնակչությունն ընդհանուր առմամբ չի կարող հայտնվել վերին հատվածում: Պաշտոնական տվյալներով, «ամենահարուստների» եկամուտը 2013 թվականին կազմել է ամսական 130.600 դրամից քիչ ավելի՝ բնակչության մեկ շնչի հաշվարկով: Այդ դեպքում, ի՞նչ ասել «ամենաաղքատների» մասին, որոնց մոտ այդ ցուցանիշը չի հասնում նույնիսկ 8.500 դրամի: Բայց հասկանալի է, որ հեղինակավոր խմբում կարող են ընդգրկվել մեր իսկական հարուստները (որոնք բյուջետային հետազոտությանը չեն մասնակցում), ընդ որում՝ ոչ ամենացածր հատվածներում:

2014 թվականը մեծացրեց մեր երկրի հարուստների եւ աղքատների միջեւ անդունդը: Նման եզրահանգում կարելի է անել՝ ելնելով անցյալ տարվա դեկտեմբերին մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալների զգալի անկումից:

Դեպի աղքատության շեմն անցումը մեծապես պայմանավորված էր նաեւ Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ: Այս դեպքում երկու գործոն ազդեց. արգելվեց այդ երկիր Հայաստանից աշխատանքային միգրանտների մուտքը, ինչպես նաեւ երկու երկրներում արտարժույթի փոխարժեքի անկում արձանագրվեց: Շարունակությունը սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x