ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Չորրորդ իշխանություն». Էռնեկյանը հրաժարվել է ԱԳՆ շենքը գնել

18.02.2015

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ արգենտինագայ գործարար Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից: Բանն այն է, որ ԱԳՆ շենքում տեղակայված են նաեւ «Արարատ» ռեստորանն ու «Նոյան տապան» գրախանութը: Այդ ընկերությունների տերերը շենքի՝ իրենց պատկանող տարածքները վաճառելու համար բավականին բարձր գին են առաջարկել, ինչին չի համաձայնել գործարարը:

Ի դեպ, ԱԳՆ շենքի գործարքը կատարվել էր ուշագրավ սխեմայով. Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՍՊԸ-ն գնելով ԱԳՆ շենքը պետք է այն դարձներ «Կեմպինսկի» բրենդի 5-աստղանի հյուրանոց:

Միաժամանակ, «Տանգո» ՍՊԸ-ն Վազգեն Սարգսյան փողոցում ՀՀ արդարադատության նախարարության նախկին շենքի տարածքում կառուցում էր հսկա համալիր, որը պետք է ԱԳՆ շենքի դիմաց փոխանցեր պետությանը, վերջինս էլ պետք է այնտեղ տեղակայեր մի շարք պետական գերատեսչություններ, այդ թվում ԱԳՆ-ն, Արդարադատության նախարարությունը եւ այլն:

Ու հիմա, փաստորեն, հրաժարվելով ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից, Էռնեկյանն «իրեն է պահում» վազգեն Սարգսյանի փողոցում կառուցված շենքը»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x