ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ի 5 բանկերը միասին գրավում են բանկային համակարգի 46%-ը

18.02.2015

  Հայաստանում բանկային համակարգի արդյունավետության ցուցանիշն այսօր բավականին ցածր է, հետևաբար բանկերի հետագա զարգացումը պայմանավորված է լինելու արդյունավետության բարձրացմամբ: Արդյունավետության ցածր ցուցանիշով բանկերի համար բարդ է լինելու կապիտալի ներգրավումը և մրցակցությանը դիմակայելը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` ներկայացնելով Հայաստանի բանկային համակարգի ցուցանիշները 2014 թվականի ընթացքում: Առաջին անգամ ներկայանալով նոր ձևաչփով` «Ամերիաբանկ»-ի ղեկավարությունն ամփոփեց վերջին 3 տարիների ընթացքում ոչ միայն իրենց բանկի, այլ ողջ բանկային համակարգի գրանցած արդյունքները:

«Ընդհանուր առմամբ, անցյալ 3 տարում համակարգը զարգացել է էքստենսիվ ձևով: Ակտիվ վարկավորումն ուղղորդվել է եկամտաբերության նվազմամբ, ինչի մասին վկայում են մի քանի կարևոր ֆինանսական ցուցանիշներ: Այստեղ ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է շուրջ 75.8 տոկոս, իսկ ավանդներ/ՀՆԱ հարաբերությունը` ավելի քան 37 տոկոս: Դրանով մենք դեռ զիջում ենք շատ երկրների, թեև որոշակի աճ նկատվում է: Մեր ակտիվներն ավելի քիչ շահութաբեր են, քան այլ երկրներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջրբաշյանը:

«Ամերիաբանկ»-ի  զարգացման գծով տնօրենը հայտնեց, որ կապիտալ ներգրավելու համար կարևորագույն համարվող ցուցանիշը` կապիտալի եկամտաբերությունը նույնպես Հայաստանում ցածր մակարդակի վրա է: «Եթե մեր հարևան երկրները երկնիշ թվերի մասին են խոսում, Հայաստանում դա միայն 6.9 տոկոս է: Հայաստանում բանկերի ծախսերը «ուտում են» եկամուտների մեծ մասը, իսկ բանկերը որքան մեծանում են, այնքան նվազում են ծախսերը, որը բնական է, քանի որ այդ պարագայում ծախսերը դառնում են ավելի արդյունավետ»,- ընդգծեց նա:

Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրեց, որ բանկային համակարգը Հայաստանում վերջին 3 տարիների զարգացման տեմպերով առաջ է անցել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զարգացման տեմպերից, ինչի արդյունքում բանկերը դուրս են եկել հետաքրքիր ցուցանիշների` ի տարբերություն ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների: «Երբ ենք նայում ենք ամենակարևոր ցուցանիշը, որը ցույց է տալիս բանկային համակարգ դերակատարումը տնտեսության մեջ (վարկեր/ՀՆԱ ցուցանիշը), 2012 թվականին Հայաստանը զիջում էր երկրների մեծ մասին, իսկ 2014 թվականի արդյունքում արդեն ունենք 47.7 տոկոս ցուցանիշ: Համեմատություն համար ասեմ, որ դա մոտ է Ռուսաստանի ցուցանիշին և առաջ է անցնում Վրաստանի ցուցանիշից»,- նշեց նա:

Ջրբաշյանը հայտնեց, որ ի տարբերություն Վրաստանի, որտեղ երկու խոշոր բանկերը գրավում են բանկային շուկայի գրեթե 80 տոկոսը, Հայաստանում առաջին 5 բանկերը միասին գրավում են համակարգի միայն 46 տոկոսը:


 
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x