ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Իրանը 10 մլրդ դոլար կկորցնի

11.06.2012

Արևմուտքի խիստ տնտեսական պատժամիջոցներն արդյունքներ են տալիս, գրում է իսրայելական MIG News-ը՝ տեղեկացնելով, որ մինչև տարեվերջ նավթի արտահանման ծավալների նվազման պատճառով Իրանը 10 մլրդ դոլարի կորուստ կունենա: Ըստ միջազգային փորձագետների՝ Իրանն այս ընթացքում ստիպված է եղել նավթի արտահանումը կրճատել՝ հասցնելով օրական 600 հազ բարելի: Ներկայում նավթի արդյունահանումը վերջին 20 տարվա նվազագույն մակարդակում է: Ենթադրվում է, որ հուլիսի 1-ից Իրանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցից հետո նավթի արդյունահանումը կհասնի օրական 150 հազար բարելի: Սև ոսկու միջազգային գնի հաշվարկով կազմված Իրանի բյուջեին վնասում են նաև նավթի գների տատանումները: Իրանում այս տարվի 462 մլրդ դոլարի բյուջետային ծախսեր են նապատեսված՝ նավթի մեկ բարելի դիմաց 117 ԱՄՆ դոլար հաշվարկով: Սակայն այժմ մեկ բարելի գինը մոտ 100 դոլար է: Ի պատասխան, իրանական Fars News-ը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն էլ Իրանի նավթային եկամուտն աճելու է ճիշտ 10 մլրդ դոլարով: Իրանական հաշվարկները ևս կապված են նավթի գնի տատանումների հետ. ըստ Իրանի, սակայն, նավթի գներն աճման միտում են դրսևորվում և ի վերջո կանգ են առնելու բարելի դիմաց 125 ԱՄՆ դոլարի սահմաններում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x