ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Visa Infinite

17.02.2015

ԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ իր հաճախորդներին հնարավորություն է տալիս դառնալու Visa Infinite քարտապան և օգտվել քարտի բոլոր բացառիկ առավելություններից՝ պարզապես անկանխիկ գործարքներ կատարելով: Visa Infinite-ին զուտ պլաստիկ քարտ չէ. այն իր քարտապաններին հասանելի է դարձնում լավագույն ծառայություններն ու ստեղծում յուրահատուկ միջավայր, որը համապատասխանում է միայն բարձր դասի կենսակերպին: Ճանապարհորդություններ, բարձրաճաշակ ռեստորաններ և ժամանցի կենտրոններ, գնումների, հանգստի կազմակերպում. այս ամենը հասանելի է Visa Infinite քարտապաններին աշխարհի ցանկացած կետում և ցանկացած ժամին: Քարտապանների բոլոր ցանկություններն իրականություն են դառնում շնորհիվ քարտի «Կոնսիերժ» ծառայության: Այս ծառայությունից օգտվելով՝ քարտապանները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն, ամրագրել շքեղ ռեստորաններ և հյուրանոցներ, ստանալ փակ ակումբներ մուտքի հնարավորություն, արտաժամյա մուտքի թույլտվություն խանութներում և օգտվել այլ բազմաթիվ արտոնյալ հնարավորություններից: Visa Infinite քարտը նաև ապահովագրում է քարտապաններին ճանապարհորդության ժամանակ՝ տարեկան 90 օր միջազգային և տեղական ուղղություններով ճամփորդելու դեպքում: Visa Infinite-ն հատկապես հարմար է գնումներ կատարելիս: Քարտապաններին տրվում է նաև իրենց գնումներն ապահովագրելու հնարավորություն։ Դրանց կորստի, գողության կամ ոչ միտումնավոր վնասման դեպքում գնման օրվանից 90 օրվա ընթացքում կատարվում է փոխանակում կամ վերանորգում: Visa Infinite-ի միջոցով գնումներ կատարելիս նաև երկարաձգվում է վաճառողի կողմից տրված երաշխիքը՝ սկզբնական երաշխիքի ժամկետով: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ Visa Infinite քարտատերերին ԱՆՎՃԱՐ տրամադրում է նաև Priority Pass քարտը, որը ևս ընդլայնում է քարտատիրոջ հնարավորությունները: Priority Pass-ի քարտատերերին կողջունեն աշխարհի օդանավակայանների ավելի քան 600 VIP սրահներում՝ անկախ ավիաընկերությունից կամ ավիատոմսի դասից: Յուրաքանչյուր ճանապարհորդություն կդառնա անհոգ VIP-փորձառություն: Մատչելի կլինեն արդի բիզնես-կենտրոններ և վայրեր, որտեղ կարելի է հանգստանալ և հաճույք ստանալ անվճար խմիչքներից՝ որպես աշխարհի օդանավակայանների VIP սրահների ամենախոշոր անկախ ծրագրի մասնակից:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ Visa Infinite քարտն իր բոլոր հաճախորդների համար ստեղծում է բազմաթիվ հնարավորություններով լի միջավայր, որոնցից օգտվելու համար բավարար է միայն կատարել մեկ հեռախոսազանգ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x