ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ի՞նչ է սպասվում հայ միգրանտներին Ռուսաստանում

17.02.2015

Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն օրերս հայ միգրանտների հարցով մեկնել էր Մոսկվա՝ բանակցելու ռուս գործընկերների հետ: Վերջին շրջանում Հայ միգրանտները ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացման պատճառով մի շարք խնդիրների առաջ են կանգնել: Այն միգրանտների նկատմամբ, ովքեր խախտել են ՌԴ-ում գտնվելու ժամկետներն ու վարչական խախտումներ թույլ տվել, կիրառվում է ՌԴ մուտքի արգելանք: Lragir.am-ը Գագիկ Եգանյանից պարզեց, թե Մոսկվա կատարած այցի ընթացքում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և լուծվելո՞ւ են արդյոք այս խնդիրները:
Պարոն Եգանյան, ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց Մոսկվայում, դրական, թե՞ բացասական պատասխանով եք եկել:
Հիմնականում դրական, ինչի՞ մասին է խոսքը: Ռուսաստանի մեր գործընկերները պատրաստակամ են այդ հարցերում հիմնականում ընդառաջել: Բայց պետք է նկատի ունենալ, որ սա միայն Հայաստանի համար ընդունված օրենք չէ, սա բոլոր օտարերկրացիներին է վերաբերում: Բայց այդ պատրաստակամությունն իրենց կողմից հստակ հայտնվեց: Տարբեր հարցերով արդյունքը երևալու է: Ես հանդիպել եմ Միգրացիոն դաշնային ծառայության տնօրենին, պարզ խնդիր չէ, որ միանգամից ասեն՝ այո կամ ոչ:
Փաստորեն ստացվում է, որ ԵՏՄ անդամ Հայաստանի միգրանտների կյանքը Ռուսաստանում ավելի՞ բարդացավ:
Դա ԵՏՄ հետ առնչություն ու կապ չունի: Իրենք իրենց կողմից պատրաստակամություն հայտնեցին ավելի դյուրացնել, արգելանքը հանելու պրոցեսն ավելի արագացնել, ավելի դրական լուծումների թվերը մեծացնել: Բայց ամեն մի գործ առանձին է նայվում: Ասացին՝ իրենց կարող են դիմել այն մարդիկ, ովքեր դժգոհում են, թե չեն իմանում արգելքն ինչ պատճառով ու ժամկետներով է, կարող են դիմել, պարզ կլինի: Իրենք ասացին՝ մինչև 30 օրվա ընթացքում կպատասխանեն:
Նախկինում դուք ասում էիք, որ եթե Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ, միգրանտների խնդիրները նվազելու են:
ԵՏՄ անդամությունն այդ հարցերի հետ կապ չունի: ԵՏՄ-ն չի անդրադառնում անկանոն միգրացիայի հետ կապված հարցերին: Բայց հաշվի առնելով հայ-ռուսական ռազմավարական կապերը, այդ պատրաստակամությունը ես տեսա, այդ հարցը ամենաբարձր մակարդակներով էլ է քննարկվում: Կոնկրետ պայմանավորվածություններ եղան, որ այսուհետ գրությունները գրենք ուղիղ իրենց, ոչ թե արտաքին գործերի նախարարության միջոցով: Մեկ ամբողջ օր ես այնտեղ եմ եղել, բոլոր վարչություններում, տնօրենի, տեղակալի հետ եմ հանդիպել: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում էապես կբարձրանան պատասխանները, կկրճատվեն ժամկետները, քաղաքացիները հնարավորություն կունենան դիմել Դաշնային միգացիոն ծառայություն՝ պարզելու համար արգելանքի պատճառները և ժամկետները: Նաև մի շարք այլ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Նրանց կողմից պատրաստակամությունը հստակ կար, որ ինչքան հնարավոր է լիբերալ ու նոր պայմաններ լինեն մեր քաղաքացիների մասով: Պետք է նկատի ունենալ, որ սրանք ընդհանուր օրենսդրության պահանջներ են:
Հստակ է, որ վերջին շրջանում դեպի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող հայ միգրանտների խնդիրները սրվել են, միայն օրե՞նքն է  պատճառը, ի՞նչ է կատարվում:
Դժվարանում եմ ասել, պետք է հասկանալ ինչից են դժգոհում: Ամեն դեպքում, մի ամբողջ բաժին ես գործից կտրել եմ, ես էլ իրենց հետ զբաղվում եմ իրենց խնդիրներով: Այդ մարդիկ, ովքեր զբաղվում են խնդիրներով, իրենց պաշտոնի անձնագրերում նման գործառույթ չկա, բայց դրել ենք ամեն ինչ մի կողմ, մարդկանց բացատրում են, թե ինչպես պետք է դիմումներ գրեն, մեկիկ-մեկիկ այդ ամենը նայվում է, նայելուց հետո հավաքագրվում է, ուղարկվում, աշխատատար գործընթաց է դա: Դժգոհ կարող են լինել, քանի որ Ռուսաստանի հետ խնդիր ունեն: Դրա համար պետք է պատճառը տեսնել, դժգոհ են, որ իրենք չեն կարողանում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել: Այստեղ մենք միջամտելու հնարավորություն չունենք, դա մեր որոշումների հետ կապ չունեցող բան է:
Միգրանտներն ասում են, որ նոր օրենքների համաձայն՝ մեծ է արտաքսման վտանգը:
Դա Ռուսատսնաի ընդհանուր օրենսդրության հետևանք է: Այո, կա նման վտանգ: Դրա համար մենք միշտ հորդորել ենք և նորից ենք հորդորում՝ որ երկրում լինում եք, այդ երկիր մուտք գործելու, բնակվելու, գտնվելու կարգն ու պայմաններն անպայման պահպանեք, հակառակ դեպքում հայտնվում եք անցանկալի վիճակում: Վերջին երկու-երեք տարվա ընթացքում Ռուսաստանում միգրացոն օրենսդրության նկատմամբ պահանջների կատարումը քանի գնում, խստացվում է: Սա ուղղված չէ Հայաստանի քաղաքացիների դեմ, սա ընդհանուր օրենսդրություն է: Հայաստանի քաղաքացիները երևի թե տոկոսային հարաբերությամբ ամենաքիչ թիվն են կազմում:
Պարոն Եգանյան, ավելի վաղ դուք հայտարարել էիք, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի կանոնավոր միգրանտների կյանքը հեշտացվելու է ՌԴ-ում: Եթե չխոսենք  անկանոն միգրանտների մասին, կանոնավոր միգրանտների մասով խնդիրներ չկա՞ն:
Ռուսաստանը սրտաբաց ու գրկաբաց ընդունում է կանոնավոր միգրանտներին: Այո, Եվրասիական տնտեսական միությունը էապես հեշտացնում է իրենց կյանքը: Որպեսի դուք հեշտացնելը պատկերացնեք, դրա համար համեմատենք Տաջիկստանի քաղաքացի աշխատանքային միգրանտի և Հայաստանի քաղաքացի աշխատանքային միգրանտի վիճակը: Այդ համեմատության մեջ կտեսնենք՝ իրոք էապես հեշտացվել է, թե ոչ: Մասնավորապես, Տաջիկստանի կամ այլ երկրի քաղաքացին պետք է ռուսաց լեզվի իմացության, Ռուսաստանի պատմության և սահմանադրական կարգի մասին քննություն հանձնի, երեք հիվանդությունների բացակայության մասին բժշկական տեղեկանքներ, բժշկական ապահովագրության փաստաթուղթ պետք է ներկայացնի, վճարի պետական տուրք: Հայաստանի քաղաքացին դրանցից ոչ մեկի կարիքը չունի: Հիմա ո՞րն է հեշտ: Խոսքը աշխատանքային միգրանտների մասին է, ոչ թե անկանոն: Իհարկե, էապես դյուրացել են ՌԴ տարածքում Հայաստանի աշխատանքային միգրանտների՝ աշխատանք կատարելու պայմանները, թույլտվությունները: Միայն նախորդ տարի Հայաստանի քաղաքացիների կողմից ՌԴ-ում այդ թույլտվությունները ձեռք բերելու համար 15-16 մլն դոլար տուրք է վճարվել: Այս տարվանից դա չի վճարվելու, այդ հոգնատանջ, աշխատատար պրոցեսը չեն անցնելու, քննությունները չեն տալու: Խնդիրներն անկանոն միգրանտներին են վերաբերում: Ո՞ւմ չեն թողնում՝ ովքեր խախտումներ են կատարել: Այդ երկիրն իր մոտ նման խաղի կանոններ է սահմանում, ասում է՝ ես չեմ ուզում, որ անկանոն միգրանտ լինի իմ երկրում:
Գաղտնիք չէ, որ Հայաստանից ՌԴ մեկնող միգրանտների մեծ մասը անկանոն են, այսինքն՝ մեծամասամբ խնդիրը չի՞ լուծվում: Մարդիկ նաև դժգոհում են, որ չնչին խախտումների պատճառով մուտքի արգելանք է սահմանվում:
Դե հենց այդ է ամբողջ խնդիրը, որ մեծ մասն անկանոն են: Չնայած այդ պայմաններում ՌԴ մեր գործընկերները նորից համաձայն են, ասում են՝ լավ, նորից գրեք, մենք նորից կվերանայենք գործերը: Մարդը, ով անկանոն վիճակում է եղել, խախտում է թույլ տվել, ասում են՝ է լավ, էդ ի՞նչ խախտում է: Բայց ես չեմ այդ խախտումին գնահատական տվողը, դա տալիս է այդ երկրի օրենսդրությունը: Ամեն դեպքում, մենք անգամ այդ դեպքում փորձում ենք օգնենք, դիմումները լրացնում ենք ու ներկայացնում ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայություն:
Իսկ իրենց խոստումի համաձայն՝ ե՞րբ տեսանելի արդունք կլինի:
Դրական ելքերով պատասխաններ առաջիկայում անհամեմատ շատ կլինեն: Բայց իրենք գործում են իրենց օերնսդրության շրջանակներում, մենք չենք կարող իրենց պարտադրել: Մարդը ո՞ւմից է բղոքում, որ ինքը Ռուսաստանում խախտում է  կատարել, դրա պատճառով իրեն չեն թողնում այդ երկիր: Ենթադրենք, մարդը Ֆրանսիայում է խախտում կատարել, չեն թողնում գնա այդ երկիր, ի՞նչ պիտի աներ: Պետք է առաջին հերթին խախտում թույլ չտալ: Բոլորը նույն  գործերն են՝ խախտում կատարած անձանց մուտքը երկիր արգելել է ՌԴ-ն: Կարող էր այստեղ վերջակետ դնել և ոչինչ չանել, չասել՝ դիմումներ գրեք և այլն: Բայց իրենք այդպես չեն անում, ասում են՝ դիմում գրեք, մենք նորից կանենք: Եթե նույնիսկ հունվարի 2-ից հետո մարդիկ խախտումներ թույլ տան, միևնույն է, կհայտնվեն անցանկալի վիճակում: Այսինքն՝ օրինական միգրանտների համար ամեն ինչ շատ օրինական ու հեշտ է, անօրինականների համար էլի նույն պատիժները կան:
Վերլուծություն ունե՞ք, թե Հայաստանից ՌԴ մեկնող միգարտների քանի տոկոսն է օրինական, քանիսն անօրինական:
Դժվար է ասել դա: Որպես կանոն, գնացողներն անկանոն են: Անկանոն համարվելու երկու կարևոր պատճառ կա՝ առաջինը, իրենք ավելի երկար են մնում այդ երկրում, քան թույլատրված է, երկրորդը, վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ թույլ են տվել այդ օրենսդրության երկու խախտում:
Հետևաբար, այդ բոլոր անձինք արտաքսման ենթակա՞ են:
Այդ մարդկանց մուտքը հետագայում արգելում են՝ երեքից մինչև տասը տարով: Նայած, թե ինչ լրջության արարք են թույլ տվել:
Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ Հայաստանից գնացող միգրանտների մեծ մասին սպառնո՞ւմ է այդ վտանգը՝ հաշվի առնելով այն, որ մեծ մասն անկանոն միգրատներ են:
Դրա համար պետք է ասենք՝ սիրելի մեր քաղաքացիներ, Ռուսաստանում գտնվելիս անպայման պահպանեք այդ երկրի օրենսդրության պահանջները: Եթե աշխատանքային գործունեություն եք կատարում, օրինական կատարեք, եթե աշխատանքային պայմանագիր չունեք, ապա աշխատանքային գործունեությունը համարվում է անօրինական ոչ միայն ՌԴ-ում, այլ նաև Հայաստանում:
Մարդիկ շատ հաճախ Հայաստանից Ռուսաստան են մեկնում շինարարության ոլորտում աշխատելու նպատակով ու շատ հաճախ մասնավոր անձանց մոտ են աշխատում: Պարզ է, որ այս դեպքում պայմանագիր չի կքնվում, ի՞նչ անել: Նաև մյուս ոլորտներում էլ մասնավոր անձանց մոտ աշխատելու դեպքում պայմանագրի խնդիրը կա:
Չէ, թող պայմանագիր կնքի ֆիզիկական անձի հետ, որ նրան ծառայություններ է մատուցում: Այնպես է ներկայացվում, թե դա խիստ արտառոց բան է, երբ ասում են՝ պայմանագիր կնքեք, Հայաստանում այդպես չէ՞:
Անհատի հետ կարող են պայմանագիր կնքել, անպայման չէ, որ գործատուն լինի իրավաբանական անձ, կարող են ֆիզիկական անձի հետ կնքել, օրենքով դա էլ է թույլատրվում: Մարդիկ դժգոհում են, որ խախտել են ՌԴ օրենսդրությունը, Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառում: Հայաստանի իշխանությունն այդ հարցում բացարձակ չի կարող ինչ-որ բան անել, դա ՌԴ հարցն է:
Իսկ մոսկովյան հանդիպումների ընթաքում դեպի ՌԴ տարածքում միգրանտների թվի կրճատման մասին քննարկում եղե՞լ է: Վերջին շրջանում ՌԴ-ն կարծես նման քաղաքականություն է վարում, անգամ շինարարության ոլորտում քվոտաներ են սահմանվել:
Նման խնդիր չկա: Հայաստանից ինչքան աշխատանքային պայմանագիր կլինի, այդ անձինք խնդիր չեն ունենա: Պայմանագրի գործունեության ժամկետում աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամը համարվում է օրինական գտնվող տվյալ երկրի տարածքում: Տասը հոգի կլինի, 10 հազար, թե հարյուր հազար, որևէ սահման չկա:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x