ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎԶԵԲ-ը հայկական արժույթով 2 մլրդ դրամի պարտատոմս է տեղաբաշխել

16.02.2015

ՆԱՍԴԱՔ Արմենիայում տեղի է ունեցել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված 3-րդ թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի (EBRDB3) տեղաբաշխումը:

«Նասդաք Արմենիա»-ից տեղեկանում ենք, որ ընկերության կողմից տեղաբաշխմանը ներկայացված 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով:

Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2.792 մլրդ ՀՀ դրամ, իսկ աճուրդի ընթացքում ձևավորված արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը՝ 14.5 %: Որպես տեղաբաշխող հանդես է եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, իսկ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է Բորսայի 4 անդամ:

Հիշեցնենք, որ ընկերության երկրորդ թողարկման պարտատոմսերը (EBRDB2) ներկայումս ցուցակված են Բորսայի պարտատոմսերի հիմնական ցուցակում (Abond), որոնց մարումը նախատեսված է 2015թ.-ի հուլիսի 30-ին, իսկ առաջին թողարկման պարտատոմսերն (EBRDB1) արդեն իսկ մարվել են:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x