ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԿԲ-ն ստիպված քայլեր է կատարում

12.02.2015

Փետրվարի 10-ի նիստում Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5 տոկոս: ԿԲ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ այս և իրենց կողմից ձեռնարկվող այլ քայլեր ուղղված են ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և գնաճի նպատակի իրագործման միջնաժամկետ հատվածում ապահովմանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ոչ այս իրավիճակի և ոչ էլ երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ քայլ չէ: Նրա գնահատականով, ԿԲ-ի կողմից սա ստիպված քայլ էր գնաճի միտումները խեղդելու համար:

«Այս քայլը ԿԲ-ի համար պարտադրված էր ֆինանսական շուկայում հարաբերական կայունության, տնտեսական վայրիվերումներից խուսափելու նպատակով: Սա բացասական երևույթ է, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ գների կայունության ապահովման համար ԿԲ ունի նման գործողություն իրականացնելու պարտավորություն»,-հայտնեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ ԿԲ-ն արեց այն, ինչի հնարավորությունն ուներ:

Տնտեսագետը նշեց, որ ստեղծված իրավիճակում երկրի դրամային իշխանությունը պետք է տնտեսական քաղաքականության ընդհանուր մոտեցում որդեգրի. «այս գործիքակազմի կիրառումը բավարար չէ գնաճային միտումները զսպելու, տնտեսության ընդհանուր շրջանառությունը կարգավորելու համար: Կենտրոնական բանկը կիրառեց իր հնարավորությունների սահմանում եղած գործիքները, իրենք այլընտրանք չունեն, ընդհանուր կոորդինացված աշխատանք է պետք կառավարության կողմից»:

Բոստանջյանն, անդրադառնալով ռուսական շուկայում Ռուսաստանի ԿԲ-ի կողմից 15 տոկոսանոց գնաճի կանխատեսումներին, նշեց, որ Հայաստանում այս պահին տեսանելի միտումները՝ աղքատություն, արտագաղթ, շրջանառության ծավալների կրճատում, ըստ ամենայնի հուշում են գնաճի բարձր մակարդակի մասին:

«Գնաճի վերաբերյալ գնահատականներն առաջին անհրաժեշտության ապանքների մասով, որ համապատսխան ցուցանիշից չեն անցել, որոշակի մանիպուլիացիաների արդյունք են»,-հայտնեց տնտեսագետը՝ նշելով, որ չի բացառվում, որ Հայաստանում էլ գնաճը երկնիշ լինի:

Նշենք, որ վերջին անգամ ԿԲ-ն փոխել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը հունվարի 22-ի արտահերթ նիստում՝ բարձրացնելով 8,5 տոկոսից մինչև 9,5 տոկոս: Մյուսը տարեվերջին էր՝ դեկտեմբերի 23-ին, ԿԲ-ն այդ անգամ բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1,75 կետով՝ մինչև 8,5 տոկոս:

Հավելենք, որ ԿԲ-ի հայտարարության մեջ ասվում է նաև. «բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները կնվազեն՝ մոտենալով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, որը բարձրացվել է մինչև 10.5 տոկոս՝ արտացոլելով զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի և տոկոսադրույքների աճի միտումները ավելի երկարաժամկետ հատվածում»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x