ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ո՞րոնք են ՀՀ-ում գնաճի պատճառները

12.02.2015

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե ինքը կանխատեսել էր, որ 1-ին եռամսյակում կլինի բարձր գնաճ, իսկ տարվա ընթացքում արդեն գնաճը կլինի Կենտրոնական բանկի կողմից կանխատեսված 4±1.5% -ի շրջանակներում։  

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում այս տարվա հունվարին նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 1,25% գնաճ, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ, այս տարի գները բարձրացել են 4,3%-ով։ Ի դեպ, ամենաշատը թանկացել են պարենային ապրանքները՝ մեկ ամսվա ընթացքում 4,5%-ով, սպառման ապրանքները՝ 3,4%-ով։

Արձանագրված գնաճը, ըստ Արտակ Մանուկյանի, մի քանի պատճառ ունի. դոլար-ռուբլի տատանումներ, ոչ ազնիվ մրցակցություն, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ազդեցություն ՀՀ-ում։

Գնաճը ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանի այցը խանութներ կարճաժամկետ էֆեկտ ունեցավ։ «Ըստ էության լինում են նաև չարաշահումներ, այսինքն՝ ոչ ազնիվ մրցակցություն, կան նաև դեպքեր, որ գնի դեպքում նույնն է մնում, սակայն քաշի դեպքում է փոփոխություններ լինում»,- ասաց նա։        

Արտակ Մանուկյանը նկատեց, թե գնաճի ցուցանիշի վրա անխուսափելիորեն ազդում են դոլար-ռուբլի տատանումները. «Հաշվարկները նայենք. նվազագույն զամբյուղի կարևոր  արտադրանքներն արտադրվում են Հայաստանում և ծառայությունները նույնպես, այսինքն՝ որոշակիորեն  ազդեցություն կա փոխարժեքի հետ կապված, և կա նաև սպեկուլյատիվ ազդեցությունը, այսինքն՝ գերշահույթներ ստանալու նկրտումներ հատկապես խոշոր սուբյեկտների կողմից»։   

Տնտեսագետը նաև խնդրեց չմոռանալ, որ ՀՀ-ի հիմնական գործընկեր երկիրը համարվում է Ռուսաստանի Դաշնությունը, և ՌԴ-ում ռուբլու  արժեզրկումն էականորեն ազդում է մեր տնտեսության վրա։

Արամ Մանուկյանը նկատեց, որ եկամուտներն իհարկե համահունչ չեն. «Գնաճը տնտեսությանը խթանում է, սակայն նրա ազդեցությունը չենք զգա, երբ մեր կենսամակարդակի վրա չազդի, բայց ակնհայտ է, որ 2013թ-ին 2012թ-ից վատ ապրեցինք, 14-ին 13-ից վատ ապրեցինք և 15-ին էլ, կարծես թե, 14-ից ենք վատ ապրելու։ Եվ գնաճի կոմպենսացիան, որ պետք է  տեղի ունենա  իրական աշխատավարձերի աճով, տնտեսության  հատվածի աճով, ուղղակի չենք նկատում։ Նաև աղքատության հաղթահարման առումով լուրջ ձեռքբերումներ չկան, չնայած հորջորջվում է, բայց չկան»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x