ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Հրապարակ». Բանկային համակարգը վերածվում է «MMM» դրամական բուրգի

12.02.2015

«Հրապարակ» թերթը նշում է. «Խմբագրություն զանգահարած կինը փոքրիկ էքսպերիմենտ էր արել՝ զանգահարել էր խոշոր բանկեր եւ հետաքրքրվել՝ կարո՞ղ է վարկ վերցնել: Ոչ, չեք կարող, հնչել է միանշանակ պատասխանը: Ինչո՞ւ, հետաքրքրվել է քաղաքացուհին, ես ավանդ ունեմ բանկում դրած, հիմա վարկ եմ ուզում վերցնել: Նրան քաղաքավարի բացատրել են, որ «ժամանակավորապես» կասեցվել է բոլոր տեսակի վարկերի, այդ թվում ապառիկով ապրանքներ գնելու համար վարկերի տրամադրումը:

Լսածից վրդովված կինը գրագետ վերլուծություն էր արել. «Վարկ տարամադրելն ու ավանդ ընդունելը բանկային գործունեության կարեւոր բաղկացուցիչներն են: Եթե այդ շղթային ինչ-որ բան դուրս է ընկնում, ապա խախտվում է գործընթացի տրամաբանությունը: Բանկը վերածվում է «MMM» դրամական բուրգի: Ապա եզրակացրել է, որ եթե մինչեւ օրս հայտարարում էին, որ բանկայինն այն սակավաթիվ համակարգերից է, որը կայացած է, վերջին շրջանում տարվող քաղաքականությամբ մենք քանդում ենք այդ համակարգը:

«Ի՞նչ է նշանակում ժամանակավորապես, եթե արդեն երեք ամսից ավելի է այդ ժամանակավորը: Կհասկանայինք, եթե արտարժույթի կտրուկ տատանումների շրջանում մի 10 օր դադարեցվեր վարկերի տրամադրումը, բայց հիմա ընդհանրապես հասկանալի չէ: Ի՞նչ են ուզում անել՝ կյանքը կանգնեցնե՞լ, ստիպել, որ մարդիկ գործ չանե՞ն, բիզնես գործունեություն չնախաձեռնե՞ն, տուն չգնեն-չկառուցե՞ն»,-ասում էր մեզ զանգահարած քաղաքացուհին Ասվածին առարկելը դժվար է»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x