ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրո-2012-ի ամենաթանկ հավաքականները. Forbes

11.06.2012

Եվրո-2012-ն ընթացքի մեջ է, իսկ Forbes-ը ներկայացրել է մրցաշարի գնահատականը՝ իր ձևաչափում՝ կազմելով առաջնության ամենաթանկ հավաքականների ցանկը: Ցուցակը կազմված է հավաքականների մարզիկների ընդհանուր տրանսֆերային արժեքների հիման վրա:

Ըստ այդմ՝ առաջինը Իսպանիայի հավաքականն է: Դրա կազմում են աշխարհի 19 և եվրոպայի 12 չեմպիոններ, իսկ հավաքականի արժեքը 658 մնլ եվրո է: Ամենաթանկարժեք խաղացողն այս հավաքականում Ֆերնանդո Տորեսն է. նրա համար Ռոման Աբրամովիչը 51 մլն եվրո էր վճարել:

Երկրորդ ամենաթանկը Գերմանիայի հավաքականն է՝ 459 մլն եվրո: Այս թիմի 23 ֆուտբոլիստներից միայն 5-ն են, որ 10 մլն եվրոյից ցածր են գնահատված: Այս թիմում է հանդես գալիս նաև Եվրոպայի ամենաթանկարժեք 20-ամյա ֆուտբոլիստը՝ Մարիո Գյոցեն՝ 30 մլն եվրո արժեքով:

Եռյակը եզրափակող Անգլիայի հավաքականը Forbes-ը գնահատել է 392,25 մլն եվրո:

Հաջորդիվ ըստ իրենց տրանսֆերային արժեքի նշված են Ֆրանսիայի (340 մլն), Պորտուգալիայի (337,7 մլն), Իտալիայի (296), Հոլանդիայի (277 մլն), Ռուսաստանի (162,2 մլն), Խորվաթիայի (152,5մլն), Շվեդիայի (122,75մլն), Ուկրաինայի (107,4 մլն), Չեխիայի (101,1մլն), Դանիայի (86,85 մլն), Լեհաստանի (85,35 մլն), Հունաստանի (83,7մլն) հավաքականները:

Իռլանդիայինը՝ 71 մլն եվրո արժեքով դարձել է առաջնության «ամենաէժան» հավաքականը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x