ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արցախբանկի նոր Գործադիր տնօրեն-Վարչության նախագահ է նշանակվել Արթուր Մխիթարյանը

10.02.2015

Արցախբանկ” ՓԲԸ նոր Գործադիր տնօրեն-Վարչության նախագահ է նշանակվել Արթուր Վալենտինի Մխիթարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Բանկի Խորհրդի անդամի պաշտոնը:

Արթուր Վալենտինի Մխիթարյանը ծնվել է 1973 թվականին ՀՀ ք.Երևանում: 1995թ.-ին ավարտել է Երևանի ճարտարարպետաշինարարական ինստիտուտի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը` ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորումը: 1996-1998թթ. սովորել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի Նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետում տնտեսագետի մասնագիտությամբ:

Ֆինանսաբանկային համակարգում աշխատում է սկսած 1995թ.-ից: 20-ամյա գործունեության ընթացքում Ա.Մխիթարյանը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ “Գլաձոր” բանկում, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերություններում:

Իր աշխատանքային գործունեությունը «Արցախբանկ»-ում սկսել է 2014թ. հունվարի 30-ից` որպես Բանկի Խորհրդի նախագահի խորհրդական: Վերջին 6 ամիսների ընթացքում զբաղեցրել է Բանկի Խորհրդի անդամի պաշտոնը: 2015թ. փետրվարի 4-ին նշանակվել է “Արցախբանկ” ՓԲԸ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահ:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x