ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


HSBC-ին հետաքննության կենթարկվի

10.02.2015

HSBC բանկում, որի շվեյցարական մասնաճյուղը, ենթադրաբար, զբաղվել է բռնապետերի, թմրակարտելների եւ զենքի վաճառքով զբաղվող անհատների փողերի լվացմամբ, կարող են նոր հետաքննություններ անցկացվել այս անգամ արդեն ամերիկյան եւ բրիտանական մասնաճյուղերում։ Այս մասին գրում է  The Financial Times-ը։
Բանկը ստիպված է եղել խոստովանել, որ նրա շվեյցարական մասնաճյուղը հնարավոր է սպասարկել է հարկերից խուսափող անձնանց հաշիվները։
Բրիտանիայի Գանձապետարանի հարցերով նախարար Դեւիդ Գաուկը հայտարարել է, որ այս տեղեկությունները 2010թ. Ֆրանսիայի իշխանությունները տրամադրել էին Բրիտանիայի՝ հարկերի եւ մաքսային տուրքերի հարցերով նախարարությանը (HMRC) շատ խիստ պայմաններով։ Այդ ժամանակ գերատեսչությանը չէր թույլատրվում սույն տեղեկությունները տրամադրել այլ իրավապահ մարմինների։ Արդյունքում, նախարարությունը հնարավորություն չի ունեցել անձանց պատասխանատվության ենթարկել այնպիսի իրավախախտման համար, ինչպիսին է փողերի լվացումը։ Այժմ Ֆրանսիայի իշխանությունները հաստատում են, որ պատրաստ են աջակցել HMRC-ին, որպեսզի գերատեսչությունը հնարավորությւն ստանա ազատ օգտվել այդ տեղեկություններից, գրում է Gazeta-ն։   

Բրիտանական աղբյուրները նշում են, որ HSBC բանկի հանդեպ քրեական հետաքննություն բացելու մասին որոշում չի կայացվել։ Բանկի շվեյցարական մասնաճյուղը գտնվում է Շվեյցարիայի իրավասության ներքո։ HSBC-ում  հրաժարվել են մեկնաբանել Բրիտանիայում հնարավոր հետաքննություն անցկացնելու մասին լուրերը եւ նշել, որ բանկը համագործակցելու է պատկան մարմինների հետ։

Աղբյուրը news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x