ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Հայկական ժամանակ». «Մերսեդեսները» ընդդեմ «Կալինա»-յի

10.02.2015

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում արդեն նկատվում է ավտոմեքենաների ներկրման աշխարհագրության փոփոխության միտում: ՀՀ մաքսային ծառայությունն արձանագրել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցելուց հետո ռուսական արտադրության ավտոմեքենաների ներկրումն սկսել է ավելանալ:

«2015-ի հունվար ամսվա վերլուծությունը ցույց է տալիս, որ պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, մեր քաղաքացիները հիմնականում գերադասում են ձեռք բերել հենց ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված մեքենաներ, թերեւս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված, ինչպես նաեւ Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում»,- Մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ասել է մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը: Բացի այդ, ըստ Ղազարյանի, դիտվել է նաեւ Հայաստանից դեպի ԵՏՄ անդամ երկրներ օտարերկրյա մեքենաների արտահանման աճ»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x