ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի վարկային պորտֆելը 2014թ.-ին աճել Է շուրջ 32%-ով

06.02.2015

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2014 թվականի ընթացքում աճել է շուրջ 32 %-ով, գրեթե 3,5 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով շուրջ 14 մլրդ ՀՀ դրամի, իսկ հաճախորդների թիվը աճել է ավելի քան 10 %-ով՝ հասնելով մոտ 19,000-ի:
«Նշված զգալի աճը պայմանավորված է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող պարզ և հասանելի գյուղատնտեսական, սպառողական, հիփոթեքային և բիզնես ուղղվածության բազմաթիվ վարկատեսակներով: Նշեմ, որ 2014 թվականի ընթացքում Ընկերությունը, իր որդեգրած բիզնես ռազմավարությանը համապատասխան, կարողացել է հասնել նախապես պլանավորված հիմնական սահմանաչափերին՝ գրանցելով զգալի աճ գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով:  
Այս տարի ևս  մենք շարունակելու ենք ճկուն, պարզ, հասանելի և դիվերսիֆիկացված վարկատեսակների ներդրման քաղաքականությունը, որի շնորհիվ, վստահ եմ, Ընկերությունը կունենա նոր ձեռբերումներ 2015-ի ընթացքում և կամրապնդի արդեն իսկ գրավված դիրքերը Հայաստանում գործող առաջատար վարկային կազմակերպությունների շարքում:
Կամուրջի համար 2014-ը առանձնացավ նաև իր սոցիալական ճկուն քաղաքականությամբ և  նախաձեռնություններով, որոնցով մենք փորձել ենք լինել մեր հաճախորդների կողքին, խնդիրների առաջացման դեպքում արագ արձագանքել ենք՝ չանտեսելով մեր վարկառուների շահերը: Նշվածի վառ օրինակ է հանդիսանում Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 համայնքներում զգալի արտոնություններով վարկերի տրամադրման փաստը, ինչպես նաև 2014 թվականի ցրտահարությունից տուժած համայնքներում վարկերի պայմանների բարելավումը, որոնք դրական արձագանք  ստացան մեր հաճախորդների շրջանում»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x