ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստան. ռուսական ռուբլու փոխարժեքով «զամբյուղի» գինը կտրուկ աճել է

06.02.2015

Պաշտոնական տվյալների համաձայն, անցյալ տարվա չորրորդ կիսամյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 44054.4 դրամ: Հենց այդքան, ոսկերչական ճշգրտությամբ: Մեկ տարվա ընթացքում «զամբյուղի» արժեքն աճել է նվազագույնը 2.6%-ով: Այդ առիթով հարց է ծագում. ինչպե՞ս մենք հասանք այդպիսի «հաջողությունների»:

«Զամբյուղի» մթերքի ընտրանին այնքան խորամանկորեն է կազմված, որ գրեթե չի արտացոլում կյանքի արժեքի իրական աճը: Օրինակ, եթե ծովամթերքի մանրածախ գինը աճի հսկայական՝ 37.2%-ով, ապա մթերային ընտրանու ընդհանուր արժեքը կաճի ընդամենը… 1%-ով:

Եվս մեկ հանգամանք… «Զամբյուղի» ամբողջական արժեքը որոշվում է մթերային ընտրանու գնի՝ 1.77 գործակցով բազմապատկմամբ: Այստեղից էլ՝ սննդամթերքի մասնաբաժինը կազմում է «զամբյուղի» արժեքի 56.5%-ը, իսկ ոչ մթերային ապրանքներն ու ծառայություններինը՝ 43.5%:

2013 թվականին բնական գազի սակագինը 18.2%-ով ավելացավ: Էլեկտրաէներգիայինը, երկու փուլով, աճեց 39.5%-ով՝ ցերեկային սակագնի պարագայում, եւ 27.4%-ով՝ գիշերային: Հասկանալի է, որ բնական գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերի մասնաբաժինն ընտանեկան բյուջեում նույնպես կտրուկ աճել է, հատկապես՝ բնակչության անապահով խավի համար: Սակայն վերանշյալ գործակիցը (1.77) ինչպիսին եղել է, այնպիսին էլ մնում է:

Եվ վերջում հավելենք, որ մեկ տարվա ընթացքում փոխարժեքի տատանումների հաշվին «զամբյուղի» այժմյան արժեքը մեխանիկորեն 3273 ռուբլուց աճել է մինչեւ 5851 ռուբլու: Այսինքն՝ ռուսական ռուբլով դրական փոխանցումներ ստացողների կյանքը թանկացել է գրեթե 1.8 անգամ, հայտնում է news.am-լրատվականը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x