ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-ն ու Telcell ընկերությունն ամփոփել են համատեղ ակցիայի արդյունքները

06.02.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփեցին «Հաջողակ վճարում» համատեղ ակցիայի արդյունքները, որն անցկացվել է 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Բանկի հաճախորդները ակցիայի ընթացքում, հաճախ կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի 52 մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով, ստացել են հնարավորություն ոչ միայն ստանալու արագ սպասարկում, այլ նաև մասնակցելու նվերների խաղարկությանը:

Ակցիայի մասնակից հնարավոր էր դառնալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով բանկի քարտային/բանկային/ավանդային հաշիվների համալրման և վարկերի մարման, Պետավտոտեսչության տուգանքների մարման, ավտոկայանատեղերի համար վճարման (Parking City), խմբավորված տեսքով կոմունալ վճարումների իրականացման պարագայում:

Վերոնշյալ տիպի գործարքներ առավելագույնս իրականացրած 100 հաճախորդներ մասնակցեցին նվերների խաղարկությանը: Այն կայացել է փետրվարի 5-ին բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում առցանց հեռարձակման միջոցով, և ընթացքին հնարավորություն են ունեցել հետևելու բոլոր ցանկացողները: Ակցիայի ընթացքում բանկի վճարային տերմինալների գործարքային ակտիվությունն աճել է ավելի քան 50%-ով:

Ֆոտոխցիկը շահել է Մելս Ավագյանը, սմարթֆոնը` Հրանուշ Ստեփանյանը, պլանշետը` Արսեն Հակոբյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x