ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ո՞րքան գումար կտրամադրվի ՓՄՁ հաշվիչ դրամարկղային ապարատների համար

05.02.2015

Հայաստանի Կառավարությունը 910 հազար  դոլար (շուրջ 4.5 մլրդ դրամ) կհատկացնի փոքր եւ միջին բիզնեսի  հաշվիչ դրամարկղային ապարատների սուբսիդավորման համար։ Այս մասին փետրվարի 5-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանք Միրումյանը։ Նրա խոսքով՝ խոշոր բիզնեսը նոր ապարատները գնում է ինքնարժեքով, իսկ փոքր բիզնեսին օգնելու համար կտրամադրվի պետական արտոնություն։

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 1-ից փոքր եւ միջին բիզնեսը պետք է ամբողջովին անցներ հաշվիչ դրամարկղային նոր ապարատների, որոնց ինքնարժեքն ավելի թանկ է, եւ որոնք ֆիքսում են ոչ միայն ապրանքի գինը, այլեւ ապրանքների բաշխումը։ ԱԱՀ-ով աշխատող շուրջ 8 հազար առեւտրային ընկերություններ, որոնց տարեկան շրջանառությունը 58.35 մլն դրամից ավել է, արդեն ձեռք են բերել նոր ապարատներ։ Հաջորդիվ եւս 42 հազար առեւտրականներ, որոնց տարեկան շրջանառությունը ցածր է այդ սահմանագծից, ձեռք են բերելու այդ  նոր ապարատները։

Խոշոր բիզնեսի համար ապարատները կարժենան 370 000 դրամ։ Սուբսիդավորվածների հետ գնի տարբերությունը կփոխհատուցի Կառավարությունը։ Տարեկան 30-58.3 մլն դրամ շրջանառություն ունեցող միջին եւ փոքր բիզնեսը  մինչեւ օգոստոսի 1-ը պետք է նոր ապարատները ձեռք բերի 150 հազար դրամով։ 10-30 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը 120 հազար դրամով, իսկ 10 մլն-ից պակաս շրջանառություն ունեցող բիզնեսը՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը 80 հազար դրամով, հայտնում է news.am-լրատվականը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x