ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ֆրանսիացիները կվերականգնեն լեգենդար Facel Vega շքեղ ավտոմեքենաները

09.06.2012

Համացանցում հայտնվել են վերածնված ֆրանսիական Facel մակնիշի էսքիզները, հաղորդում է Autonews.ru-ն: Նշենք, որ այդ մակնիշի ավտոմեքենաները արտադրվում էին 1954-1964 թթ: Մեքենայի առաջին մոդելը կոչվում էր Vega, անվանվելով ի պատիվ աստղի՝ այն ներկայացվել էր Փարիզի ավտոսրահում 1954թ., «Այն քչերի համար, ովքեր լավագույնը ունեն» կարգախոսով: Facel-ի մոդելային շարքի ևս մեկ ավտոմեքենա կոչվում էր Excellence, որից արտադրվել է ընդամենը 152 օրինակ: 1959 թվականի ավտոարտադրողը Ֆրանսիան ներկայացրեց լիաքարշակ Facellia մոդելով՝ կուպե և կաբրիոլետ տարբերակներով: Մեքենայի անհաջողության պատճառը հանդիսացավ այդ մոդելի վրա տեղադրվող Pont-a-Mousson ընկերության ոչ այնքան հուսալի շարժիչը: Այդ շարժիչներն այնքան անհաջող էին, որ շքեղ մեքենաների գնորդները խնդիրներ էին ունենում երբեմն մեքենան անմիջապես գործարանից դուրս հանելուն պես: Facel ընկերության բարի համբավը խաթարվեց, և չնայած 1961 թվականին նոր շարժիչ հայտնվեց՝ ընկերությունն այլևս փրկել հնարավոր չէր: Գնորդները ֆրանսիական արտադրության շարժիչներին չէին վստահում, այդ պատճառով Facel III մոդելի վրա տեղադրվեց իր հուսալիությունը ապացուցած Volvo P1800 շարժիչը: Սակայն չնայած այդ բոլոր միջոցառումներին՝ 1964թ. ավտոարտադրողը հայտարարեց լուծարման մասին: Այս տարվա մարտից սկսած՝ ֆրանսիական լրատվամիջոցներում Facel Vega-ի անունից սկսվեց նոր ժամանակակից շքեղ մեքենա արտադրելու մասին հայտարարություններ հաղորդվել և ներկայացվել նորույթի էսքիզները, որը իր ոճով սերվում է ապրանքանիշի պատմական դիզայնից: Նկարներից կարելի է ենթադրել, որ մեքենան միաժամանակ սպորտայնությամբ և հարմարավետությամբ է առանձնանալու: Իսկ եթե պատմական ժառանգականությունը ևս ստացվի, ապա նաև` շքեղությամբ: Նորույթի տեխնիկական ցուցանիշները դեռ անհայտ են: Հնարավոր է, որ մեքենան ներկայացվի Փարիզի աշնանային ավտոսրահի շրջանակում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x