ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք բանկը Մենեջմենթ Միքսի հետ ներդնում է կառավարման նորագույն համակարգ

04.02.2015

Անելիք բանկը, Մենեջմենթ Միքս ընկերության հետ համատեղ, իրականացնում է նոր ծրագիր, համաձայն որի Բանկի բոլոր մասնաճյուղերում ներդրվելու է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ` ուղղված հաճախորդների կարիքների բացահայտմանը, գնահատմանը և Բանկի նկատմամբ նրանց հավատարմության ձևավորմանն ու ավելացմանը։

Անելիք բանկի համագործակցությունը Մենեջմենթ Միքս ընկերության հետ երկարատև է լինելու: Տվյալ ծրագրի իրականացման համար հաշվի է առնվել բանկային սպասարկման միջազգային լավագույն փորձը։ Հաճախորդների սպասարկումը նորագույն և ժամանակակից ստանդարտներով իրականացնելու նպատակով վերապատրաստում են անցել Բանկի տարբեր ստորաբաժանումների շուրջ 60 աշխատակից, իսկ համագործակցության 2-րդ տարին կներառի ավելի քան 250 աշխատակցի վերապատրաստում:

«Անելիք բանկը մշտապես ունենալով իր բաժնետիրոջ` լիբանանյան Կրեդիտ Բանկի ֆինանսական և խորհրդատվական աջակցությունը և կիրառելով Կրեդիտ Բանկի ռազմավարությունն ու փորձը, կարողացավ վերջին մի քանի անհաջող ֆինանսական տարիներից հետո, 2014 թվականը փակել շահույթով, ինչը նաև մեր որդեգրած նոր ռազմավարության արդյունքն է` իր մեջ սպասարկման նշված համակարգի ներդրմամբ և կիրառմամբ»,-տեղեկացնում է Անելիք Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նշենք, որ Մենեջմենթ Միքսը եվրոպական խորհրդատվական ընկերություն է, որ հիմնվել է 1969 թվականին Փարիզում և ունի ավելի քան 15 տարվա փորձառություն Հայաստանյան, Լիբանանյան և Պարսից ծոցի երկրների (ԱՄԷ, Քուվեյթ, Սուադիան Արաբիա) բանկերում։ Մենեջմենթ Միքս ընկերությունը մասնագիտացված է նաև ներդրողների ներգրավմամբ, ինչպես նաև ՓՄՁ-ների և սկսնակ գործարարների (StartUp) ֆինանսավորման համար այնպիսի ֆինանսական մեխանիզմների մշակմամբ, ինչպիսիք են մասնավոր ներդրումային հիմնադրամները։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x