ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մինչև տարվա վերջ նախատեսված է նոր ջրաչափերի տեղադրում

08.06.2012

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը գոհ է ջրի վարձավճարների գանձումներից: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա տեղեկացրեց, որ օգտագործած ջրի դիմաց կանոնավոր վճարում է բնակչության 95%-ը, իսկ մյուս 5%-ի համար նա հույս հայտնեց, որ վերջիններս կկարողանան ավելի պարտաճանաչ լինել: Իսկ մինչ հավաքագրումներին անդրադառնալը, ընկերության տնօրենը ներկայացրեց նախորդ տարվա կատարած աշխատանքները, ներդրումային ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ նշելով, որ ընկերության գլխավոր խնդիրը ջրի կորուստները նվազեցնելն է: Ըստ նրա, նախորդ տարի այն ևս 1%-ով կրճատվել է, հասցվելով՝ 84%-ի: «Այո, կորուստները բարձր են, սակայն մենք արդեն արձանագրել ենք նվազեցման միտում և շարունակելու ենք կրճատել:Առաջիկայում ակնկալում ենք մինչև 80% կորուստների կրճատում »,- ասաց նա: Կորուստներն, ըստ բանախոսի, մի շարք պատճառներ ունեն, որոնցից հիմնականը` մեխանիկական համակարգն է, պոմպերով ջրամատակարարումը: Ջրաչափերը չեն ֆիքսում կորուստը, բնակիչները տարբեր հնարքների են դիմում օգտագործված ջրի դիմաց չվճարելու և այլն: «Մինչև տարվա վերջ նախատեսված է նոր տեսակի ջրաչափերի տեղադրում, որոնք կգրանցեն ջրի ամեն կաթիլը»,- ասաց նա և ավելացրեց, որ բարձրակարգ ջրաչափերը կտեղադրվեն ընկերության հաշվին: Պատրիկ Լորենը հավաստիացրեց, որ կորուստները սակագնի վրա չեն անդրադառնալու: Ըստ նրա առաջիկայում սակագնի նվազում, կամ աճ չի նախատեսվում: Ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ «Հայջրմուղկոյուղին» կրճատել է աշխատակիցների թիվը և ամեն 1000 բնակչի սպասարկում է 6 աշխատակից: Նա համեմատելու համար օրինակ բերեց, ըստ որի Ֆրանսիայում 1000 բնակչի սպասարկումն իրականացվում է 2 աշխատակիցներ կողմից: Ներդրումների մասով՝ նա նշեց, որ անցած տարի ծավալները կազմել են 6 մլրդ դրամ, այս տարի լինելու է 4,5 մլրդ դրամ, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 20% համաֆինանսավորմամբ: «Մենք գիտենք, որ կատարյալ չենք և բոլոր տարածքներում չէ, որ սպասարկումը բարձր մակարդակի վրա է: Իհարկե մենք ունենք զարգացման խնդիր, բայց մենք գիտենք մեր թույլ տեղերն ու դժվարությունները, որոնք ապագայում պետք է հաղթահարենք և ապահովենք ավելի որակյալ սպասարկում»,-եզրափակեց Պատրիկ Լորենը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x