ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կիպրոսյան կարգավորողը թույլ է տվել Սբերբանկին գնել Տրոյկա Դիալոգը

23.11.2011

Cyprus Securities Exchange Commission կիպրոսյան կարգավորողը թույլ է տվել Սբերբանկին գնել Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը: Այդ մասին ՊՐԱՅՄ-ին հայտնել է Տրոյկա Դիալոգի ներկայացուցիչը: Ավելի վաղ ռուսաստանյան բանկն այդ գործարքի կատարման թույլտվություն է ստացել FSA բրիտանական ֆինանսական կարգավորողից, ինչպես նաեւ Սբերբանկի եւ Տրոյկա Դիալոգի ներկայության երկրների հիմնական բոլոր կարգավորողներից, այդ թվում՝ ԱՄՆ ֆոնդային բորսայի FINRA կարգավորողից: Նոյեմբերի 10-ին Սբերբանկի վարչության փոխնախագահ Անդրեյ Դոնսկիխը նշել է, որ ներդրումային ընկերության ինտեգրման գործընթացը պետք է ծրագրված ժամկետներում կատարվի` մինչեւ եկող տարվա փետրվարի 1-ը: Գործարքը երկու փուլով կանցկացվի: Առաջին փուլում Սբերբանկը 1 մլրդ դոլար կվճարի Տրոյկա Դիալոգի սեփականատերերին 100% բաժնետոմսերի համար: Երկրորդ փուլում մուծումների ծավալը կորոշվի 2011-2013-ին Տրոյկա Դիալոգի շահույթի հիման վրա:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x