ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2014թ. Ֆինանսական ամփոփ վերլուծություն

03.02.2015

2014թ. լի էր մարտահրավերներով, պայմանավորված շուկայական զարգացումներով, սակայն ՊրոԿրեդիտ բանկը, հավատարիմ մնալով իր սկզբունքերին, մարտահրավեր նետեց դժվարություններին:
Բյուջետավորման, վերահսկման և հաշվետվությունների բաժնի ղեկավար Գոռ Գաբուզյանը նշեց. «2008թ.-ից ի վեր հայաստանյան ՊրոԿրեդիտ բանկն իր որդեգրած քաղաքականության համաձայն միտված է եղել հաճախորդների հետ երկարաժամկետ և կայուն հարաբերությունների ստեղծմանը:
Արդյունքում, 2013թ. Բանկն առաջին անգամ հատեց ծախսածածկման շեմը՝ գրանցելով 22 մլն դրամ տարեկան շահույթ, իսկ արդեն 2014թ. ընթացքում վաստակած շահույթը կազմեց 502 մլն դրամ` ապահովելով 5,7% կապիտալի եկամտաբերություն: Հատկանշական է, որ նշված արդյունքի հիմքում ընկած է Բանկի կողմից կայուն և հավասարակշռված զարգացումը, ինչը ևս մեկ անգամ վստահություն է ներշնչում թե հաճախորդներին և թե միջազգային ներդրող կազմակերպություններին:
Նման բարձր վստահության մասին է վկայում նաև 2014թ. ընթացքում ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից Բանկին 7,5 մլն ԱՄՆ դոլար ստորադաս փոխառության տրամադրումը, որը նպատակաուղղված է եղել Բանկի կայունության և աճի ապահովմանը:
Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի տարեվերջին կազմել է 11,8 մլրդ դրամ, որը համապատասխանում է Կենտրոնական Բանկի կողմից սահմանված պահանջներին»:

Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը 2008թ. փետրվարի 5-ին: Այն հանդիսանում է միջազգային ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որի գործունեությունը ղեկավարվում է Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից: Խումբը գործում է Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում: ՊրոԿրեդիտ Հոլդինգը և Գերմանիայի ՊրոԿրեդիտ Բանկը վերահսկվում են Գերմանիայի ֆինանսական վերահսկողության մարմնի (BaFin) կողմից, որը մեծապես կարևորում է ՊրոԿրեդիտ ընկերությունների հուսալիությունն ու կայունությունը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը 100% արտասահմանյան կապիտալով բանկ է, որը տրամադրում է ֆինանսական ծառայությունների ամբողջ փաթերը և որի ուշադրության կենտրոնում է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի տարածումը:
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x