ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ի գիտություն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հաճախորդներին

02.02.2015

Նպատակ ունենալով խթանել քարտերով էլեկտրոնային առևտրի զարգացումը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է Visa և MasterCard քարտերով ինտերնետում վճարումների իրականացման ժամանակակից անվտանգության համակարգ՝ պաշտպանելով իր քարտապանների վճարումները 3D Secure ամենաառաջադեմ տեխնոլոգիայով:
 
3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Verified By Visa և MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում ինտերնետային վճարումներ իրականացնելիս նույնականացնել  քարտապանին, քանի որ յուրաքանչյուր իրականացվող վճարում պետք է հաստատվի մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, որը SMS հաղորդագրության միջոցով ուղարկվում է քարտապանի Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին:
 
Բանկում գրանցված բջջային հեռախոսահամար չունենալու կամ գրանցված համարի փոփոխման դեպքում, Verified By Visa և MasterCard SecureCode սերտիֆիկատ ունեցող կայքերում գործարքները կմերժվեն՝ մինչև Բանկում հաճախորդի ճիշտ հեռախոսահամարի գրանցումը:
 
Ուստի, 3D Secure անվտանգության համակարգից օգտվելու համար խորհուրդ ենք տալիս համոզվել, որ Բանկում գրանցված է Ձեր  գործող բջջային հեռախոսահամարը:
 
3D Secure ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Բանկի հեռախոսային սպասարկման կենտրոն 010 31 88 99 հեռախոսահամարով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x