ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տաքսիների լիցենզավորման կարգի փոփոխությունը անհատների համար...

02.02.2015

Տաքսիների լիցենզավորման կարգի փոփոխությունը մասնավոր մեքենայով տաքսի ծառայություն մատուցող անհատների համար դրական է, բայց սեփականատերերի համար բազմաթիվ բացթողումեր կան. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

«Վերջնականապես ունեցանք օրենք, որով մասնավոր բիզնեսի համար լուրջ փոփոխություն է արվել, և այս մարդիկ շատ հանգիստ կարող են մի քանի օրվա ընթացքում ամսական 12 000 դրամ վճարելով, այն էլ մայրաքաղաքում աշխատելու համար, մարզերում ավելի քիչ է, և որի մեջ մտնում են պետական հարկերը, սոցվճարները և տեխստուգումները ու ստանան լիցենզիա»,- ասաց նա։

Վահագն Սահակյանը հավելեց, որ տաքսի ծառայությանը ներկայացվող պահանջն այն է, որ կահավորման սկզբունքը պետք է վարորդը պահպանի՝ հաշվիչ տեղադրի, դրսից տարիֆների մասին ինֆորմացիա և այլն:

Նա նաև նշեց, որ խնդիր էր դրված պարզեցնելու կարգը և ըստ այդմ էլ  որոշում կայացվեց ոչ իրատեսական կետերը հանել, որոնց հիմքում ընկած էր միայն թղթաբանությունը:

«Դա վերբերում էր ամենօրյա տեխզննումների և բուժզննումների, որը տարվա ընթացքում զուտ թղթաբանության էր վերածվել և որոշ կազմակերպությունների գումար էին վճարում, որտեղ կար ստորագրություն»,-ասաց նա:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է դեղին համարանիշներին, որը կարող են ստանալ պայմանով, որ չհանձնեն սպիտակ համարանիշները:

«Մասնավոր հատվածի համար մեկ մեքենայով բիզնես անելու համար բարդ էր տարեկան, ամսական վճարումներ, տարբեր տեսակի օղակների հետ թղթային և ոչ թղթային հարցեր ունենալը և որոշվեց ներդնել մեկ պատուհանի սկզբունք»,- ասաց նա

«Բռավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանը խոսեց տաքսի ծառայությամբ զբաղվող սեփականատերերի խնդիրներից՝ ավելացնելով, թե նման փոփոխությամբ մի քանի տասնյակ ընկերություններ կլուծարվեն, քանի որ վարորդները չեն գա ընկերություն, այլ կգերադասեն մեքենա գտնել և ինքնուրույն զբաղվել տաքսի ծառայությամբ։

Բացի այդ, ըստ նրա, նոր օրենքով, քանի որ դեղին պետհամարանիշները վերանում են, ապա խախտումների համար վճարելու է ընկերությունը, քանի որ ավտոմեքենան պատկանում է տվյալ կազմակերպությանը, բայց համարները ֆիզիկական անձին է պատկանում, և այստեղ նույնպես խնդիր է ծագում, թե գանձումը ումից պետք է արվի։ Աղբյուրը՝ tert.am լրատվական կայք:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x