ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստան. Ազգային արժույթով ավանդները զգալիորեն կրճատվել են

02.02.2015

Անցյալ տարվա դեկտեմբերին «բնակչության» ավանդների հետ կապված աննախադեպ իրավիճակ ստեղծվեց: Ինչպես հարկ էր սպասել, դոլարի նկատմամբ դրամի զգալի թուլացումը բոլոր «ճակատներում» լուրջ հետեւանքների հանգեցրեց, այդ թվում՝ հանրապետության առեւտրային բանկերում մասնավոր ավանդների գծով:

Այսպես, դեկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ազգային արժույթով ավանդները զգալիորեն կրճատվեցին՝ 30.7 մլրդ դրամով կամ 10.7%-ով (ավանդների գումարը նշվում է ամսվա վերջի տվյալներով): Մինչդեռ, արտարժույթով (հիմնականում ԱՄՆ դոլարով) ավանդներն ավելացան 71.3 մլրդ դրամով կամ 12.6%-ով, որը համարժեք է 150 մլն դոլարի:

Հնարավոր է, որ մարդիկ հաշիվներից դրամը հանում էին՝ ամանորյա գնումներ կատարելու համա՞ր: Դժվար թե: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում պատկերը հակառակն էր: Ազգային արժույթով ավանդների գումարի աճը կազմել էր 28.7 մլրդ դրամ, իսկ արտարժույթով զգալիորեն քիչ՝ 27.1 մլրդ դրամ:

Նախկինում ազգային արժույթով ավանդների ծավալի ավելացմանը նպաստում էին Հայաստանի Կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցառումները: Դրանցից կարեւորագույնները կարելի է համարել տարեկան տոկոսադրույքների տարբերակումը (դրամով ավանդների պարագայում այն գրեթե երկու անգամ ավելին է) եւ ավանդի գումարի վերադարձը (ազգային արժույթով երաշխավորվում է 4 մլն դրամի չափով ավանդը, իսկ ահա արտարժույթի պարագայում՝ «ընդամենը» 2 մլն դրամով):

Այս միջոցառումները, ինչպես հայտնի է, նպատակ ունեին կրճատել ավանդների դոլարացումը, եւ այդ ուղղությամբ որոշակի հաջողություններ կային: Սակայն դեկտեմբերը «փոքր-ինչ» փոխեց ձեռքբերումները: Ազգային արժույթով ավանդների մասնաբաժինն ավանդների ընդհանուր ծավալում ընդամենը 3 ամսվա ընթացքում կրճատվեց 5 տոկոսային կետով: Եթե Կենտրոնական բանկը դրամի փոխարժեքի կայունացման ուղղությամբ գործող միջոցներ չձեռնարկի, ապա այդ գործընթացը, ինչպես նաեւ հանրապետությունում դոլարի ամրապնդման բացասական այլ հետեւանքները, կշարունակվեն:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x